Խորվաթիա – Դանիա։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 22 սպտ 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Խորվաթիա – Դանիա Ազգերի լիգայի Ա դիվիզիոնի 4-րդ խմբի 5-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Խորվաթիայի հավաքականը հաջողությամբ նվաճեց Կատարում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր։ Ընտրական փուլի 10 տուրերում թիմը պարտվել է միայն 1 անգամ՝ զուտ սայթաքելով Սլովենիայի հետ խաղում, երկու անգամ էլ ոչ-ոքի խաղաց՝ Ռուսաստանի և Սլովակիայի հետ: Զլատկո Դալիչի թիմն Ավստրիայից կրած պարտությունից հետո ուշքի եկավ. հաջորդ երեք հանդիպումներում նրանք վաստակեցին 7 միավոր։ Դանիայի հավաքականն ունի 2 միավորով ավեին, ու պարտությունը կտրուկ կփոխի իրադրությունը մրցաշարային աղյուսակում։ Խորվաթիայի թիմն առջևում ակտիվ խաղով աչքի չի ընկնում։ Ֆուտբոլիստները, ըստ վիճակագրության, կատարում են ընդամենը 8 հարված, որից միայն 3,3 տոկոսն է գնում դարպասի ուղղությամբ։ Լուկա Մոդրիչն ու ընկերները խփել են ընդամենը 3 գնդակ, որոնցից երկուսը՝ 11 մետրանոցից։

Դանիայի հավաքականը վերջին տարիներին զգալիորեն բարելավել է ֆուտբոլի մակարդակը։ Կասպեր Յուլմանի գլխավորությամբ ազգային հավաքականը նվաճեց Եվրո-2020-ի բրոնզե մեդալները։ «Դանիական դինամիտը» խնդիրներ ևս չի ունեցել ԱԱ-2022-ի որակավորման փուլում։ Յուլմանի թիմը հաղթել է 9 խաղում և ժամանակից շուտ երաշխավորել մասնակցությունը Մունդիալին։ Առաջիկա խաղում Դանիան չի կարողանա հույս դնել Ռոբերտ Սկովի, Յոնաս Վինդի և Անդրեաս Կոռնելիուսի վրա։ Խորվաթների կորուստները լուրջ չեն։

Նման պայմաններում չպետք է ակնկալել արդյունավետ սցենար: Խորվաթները անհաջող մեկնարկից հետո իրենց արդյունքներով ցույց են տալիս, որ հատուկ ծրագրեր ունեն Ազգերի լիգայի հետ կապված։ Զլատկո Դալիչի թիմը պաշտպանությունում լավ խաղաց վերջին երեք հանդիպումներում և կփորձի նույն ոճով վարվել Դանիայի հավաքականի հետ։ Նույնիսկ չեմ հավատում, որ թիմերը միմյանց գոլ կխփեն։

Օրդինար: Պարտված
Ազգերի լիգա
22:45/22 սպտ
Խորվաթիա - Դանիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ