Վրաստան – Բուլղարիա: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

20:00, 12 հնս 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Վրաստան – Բուլղարիա Ազգերի լիգայի C դիվիզիոնի 4-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Վրացի երկրպագուները հիշում են իրենց թիմի փառավոր հաղթանակն առաջին շրջանի խաղում։ Հունիսի 5-ին Վրաստանի հավաքականը հյուրընկալվելիս 5։2 հաշվով հաղթեց Բուլղարիային։ Հաշիվը կարող էր լինել 6։2, սակայն հանդիպման վերջնամասում վրացիները չկարողացան դիպուկ իրացնել 11 մետրանոց հարվածը։ Չնայած դրան, վրացիները փայլուն խաղացին և հիմա 9 միավորով խմբում առաջին տեղում են։

Ամեն ինչ տանում է նրան, որ Վրաստանի հավաքականը կկարողանա հաղթել C դիվիզիոնում և Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունում կբարձրանա B դիվիզիոն։

Բուլղարիայի հավաքականը լավ արդյունքներ չի գրանցում վերջին խաղերում և դժվար է պատկերացնել, որ առաջիկա խաղում հյուրերը կկարողանան կանգնել վրացիների ճանապարհին։ Վրաստանի հավաքականը սեփական հարկի տակ անկասելի է։ Ըստ վերջին տեղեկությունների, Բորիս Պայչաձևի անվան ստադիոնում սպասվող խաղի բոլոր տոմսերը վաճառված են։ Շուրջ 45 հազար երկրպագու ստադիոնից աջակցելու է Վրաստանի հավաքականին։

Բուլղարացիների դեպքում ամեն ինչ շատ տխուր է։ Թիմը վերջին անգամ հաղթել է նախորդ տարվա հոկտեմբերին (Հյուսիսային Իռլանդիային)։ Դրանից հետո կայացած խաղերում Բուլղարիայի հավաքականը 4 պարտություն է կրել և 3 խաղ ավարտվել է ոչ-ոքի։ Ես վստահ եմ, որ բուլղարացիները չեն հաղթի նաև այս խաղում։ Ընտրում եմ Վրաստանի հաղթանակ և խաղի գոլերի տոտալը 1․5-ից շատ խաղադրույքը՝ 2․03 գործակցով։

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Պարտված
Ազգերի լիգա
20:00/12 հնս
Վրաստան – Բուլղարիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ