«Վոլֆսբուրգ» – «Զալցբուրգ»․ Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

22:45, 02 նյմ 2021
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել «Վոլֆսբուրգ» — «Զալցբուրգ» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի G խմբի 4-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Մարկ վան Բոմելն այդպես էլ չկարողացավ շտկել իրավիճակը «Վոլֆսբուրգում» և հեռացվեց։ Շատերը դեպքերի նման զարգացման սպասում էին մրցաշրջանի սկզբում, սակայն հոլանդացի մասնագետը վառ մեկնարկով հետաձգեց այդ գործընթացը։

Թիմը գլխավորեց «Վերդերի» նախկին գլխավոր մարզիչ Ֆլորիան Կոֆելդը և «Գայլերն» արտագնա խաղում 2։0 հաղթեցին «Բայերին»։ Դեռ շատ վաղ է կանխատեսել, թե ինչ կանի երիտասարդ մասնագետը, բայց նոր մարզչի գլխավորությամբ կայացած առաջին խաղում կարգապահությունը զգացվում էր։

«Վոլֆսբուրգը» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ դուրս գալու մեծ ցանկություն ունի, սակայն դրա համար օդ ու ջրի պես հաղթանակ է անհրաժեշտ։ G խումբը բավականին բալանսավորված խումբ է։ Այո՛, առաջատարը հենց «Զալցբուրգն» է, 2-րդ տեղում ընթացող «Սևիլիան» ընդամենը 3 միավոր է վաստակել։ Գերմանական կոլեկտիվը 3 խաղից հետո ունի 2 միավոր, այնքան, որքան ֆրանսիական «Լիլը»։ Այնպես որ, խմբից դուրս գալու ցանկությունն այնքան էլ անիրատեսական չէ։

Թիմերի միջև կայացած առաջին դիմակայությունում ավստրիացիները տանն առավելության հասան անատամ խաղ ցուցադրած «Վոլֆսբուրգի» նկատմամբ։ Այժմ Մատիաս Յաիսլեի թիմը խաղալու է դրսում և դեմ չի լինի մեկ միավոր վաստակել։

Կասկած չկա, որ նոր գլխավոր մարզիչն իր թիմին միայն հաղթանակի է տրամադրելու, այնպես որ, ես ռիսկի կդիմեմ ու կընտրեմ «Վոլֆսբուրգը» կհաղթի և 2 թիմերն էլ գոլ կխփեն խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 4․10 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
22:45/2 նյմ
«Վոլֆսբուրգ» - «Զալցբուրգ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ