«Վիլյառեալ» — «Սպարտա Պրահա»․ Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:05, 07 ապր 2016
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել հինգշաբթի Վիլյառեալի «Էլ Մադրիգալ» մարզադաշտում կայանալիք ԵԼ-ի 1/4 եզրափակչի «Վիլյառեալ» — «Սպարտա Պրահա» առաջին հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում կհաղթեն տանտերերը։

Որքան էլ «Լացիոյի» ու «Կրասնոդարի» դեմ «Սպարտան» լավ տեսք ուներ, այնուամենայնիվ, «Վիլյառեալը», որքանով կարող եմ գնահատել այս թիմին, այլ մակարդակի մրցակից է։ Հիմա իսպանական ակումբը լավ մարզավիճակում է։ Առաջնությունում «Վիլյառեալի» գործերը շատ հանգիստ են ընթանում։ Թիմը վստահորեն զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։ Դժվար թե «դեղին սուզանավը» կորցնի ՉԼ-ի ուղեգիրը, քանի որ բավականին մեծ պաշար ունի։ Կարելի է կենտրոնանալ Եվրոպա լիգայի վրա։ «Վիլյառեալը» ուժեղ ֆուտբոլիստների մեծ ընտրություն ունի և կարող է ռոտացիայի դիմել՝ չունենալով խաղի որակի անկում։ Իսպանացիները հզոր հարձակում ունեն։ Վերջին տուրում թիմի լավագույն ռմբարկու Բակամբուն չխաղաց։ Հավանաբար նա այսօր կհայտնվի մեկնարկային կազմում։ Այնպես որ, առաջարկում եմ խաղալ տանտերերի հաղթանակի և տոտալ 1,5-ից շատ գոլի վրա։ Ենթադրում եմ, որ «Վիլյառեալը» կհաղթի 2։0 հաշվով։ Հնարավոր է, որ կգրանցվեն 2։1 կամ 3։1 հաշիվները։ Այդ դեպքում ցանկացողները կարող են 2,5-ից շատ գոլով խաղալ Մարսելինո Գարսիա Տորալի թիմի հաղթանակի վրա։ Այդպես գործակիցն ավելի բարձր է։

Օրդինար: Հաղթած
Եվրոպա լիգա, 1/4 եզրափակիչ
23:05/7 ապր
«Վիլյառեալ» — «Սպարտա Պրահա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ