«Վիլյառեալ» – «Ռեալ»։ Առաջատարի համար հեշտ չի լինի

19:15, 11 փտր 2022
Իսպանիայի Լա լիգայի 24-րդ տուրում «Վիլյառեալը» կընդունի առաջատար «Ռեալին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կգրանցվի 2 կամ 3 գոլ։

«Վիլյառեալը» նախորդ տուրում հաղթեց «Բետիսին»։ Էմերիի թիմը կարողացավ չեզոքացնել մրցակցի գրոհները և փակել բոլոր գոտիները։ Արդյունքում՝ «Բետիսը» ոչինչ չստեղծեց հարձակման գծում։ Զարմանալի է, բայց լիգայի ամենաարդյունավետ թիմերից մեկը համարվող «Բետիսը», որի կազմում փայլուն են Ֆեկիրն ու Խուանմին, չկարողացավ գոլ խփել այդ խաղում։

«Ռեալը» վերջին շրջանում լավ արդյունքներ չի գրանցում։ Նախ՝ 2։2 հաշվով ոչ ոքի «Էլչեի» հետ, հետո պարտություն «Աթլետիկից» գավաթային խաղում։ Առանց Բենզեմայի, որը վնասվածք ունի, «Ռեալը» վերջին 2 խաղերում ընդամենը 1 գոլ է խփել։ Ֆրանսիացու մասնակցությունն այս խաղին հարցականի տակ է։

Մի բան հստակ է․ «Ռեալի» համար հեշտ չի լինելու։ «Վիլյառեալը» ընթացիկ մրցաշրջանի տնային 12 խաղերից պարտվել է 2-ը (7 հաղթանակ և 3 ոչ ոքի): Տանը «Վիլյառեալը» միջինը 1 խաղում 1․08 գոլ է բաց թողնում։ Տնային վերջին 5 խաղերում «Վիլյառեալը» 2 գոլից ավելի բաց չի թողել։

Ընտրել եմ խաղի գոլերի տոտալի միջակայքը 2-3, որի համար Vbet-ը սահմանել է 1,97 գործակիցը։ Թիմերի միջև կայացած վերջին 4 խաղերից 3-ում այս խաղադրույքը հաղթել է։

Օրդինար: Պարտված
Լա լիգա
19:15/11 փտր
«Վիլյառեալ» – «Ռեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ