«Վիլյառեալ» – «Մանչեսթեր Յունայթեդ»․ Ռոնալդուն դարձյալ գոլ կխփի

21:45, 23 նյմ 2021
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում իսպանական «Վիլյառեալը» F խմբում կհյուրընկալի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում գոլի հեղինակ կդառնա մանչեսթերյան ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

Օլե-Գունար Սուլշերը հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Թիմին այս խաղին պատրաստելու է Սուլշերի օգնական Մայքլ Կերիկը։ Չի բացառվում, որ Կերիկը գլխավորի թիմը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, քանի որ այս պահի դրությամբ ակումբում հստակ պատկերացում չունեն նոր գլխավոր մարզչի հարցում։ Ինչևէ, վերադառնանք այս խաղին։ 2 թիմերն էլ 7-ական միավորով կիսում են խմբում առաջին տեղը։ Մանչեսթերյան ակումբն առաջին տեղում է, քանի որ առաջին խաղում հաղթել է 2։1 հաշվով։

Իհարկե, խաղի ելքն անկանխատեսելի է։ Առաջին հերթին այն պատճառով, որ դժվար է հասկանալ, թե ինչպես կխաղան հյուրերը։ Այո, կարելի է մտածել, որ Կերիկը Սուլշերի օգնականն էր և թիմը կշարունակի կիրառել նորվեգացի մասնագետի գաղափարները։ Չնայած, կարող է և հակառակը լինել։ Կարծում եմ, որ անկախ դրանից, միևնույնն է, թիմի հույսն այս խաղում լինելու է Կրիշտիանու Ռոնալդուն։ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում 36-ամյա պորտուգալացին փայլում է իր արդյունավետությամբ։ Ռոնալդուն 4 խաղում 5 գոլ է խփել։ Նա աչքի է ընկել բոլոր՝ 4 խաղերում։

«Վիլյառեալը» բարդ մրցակից է և սեփական խաղադաշտում, անկասկած, կփորձի իր ֆուտբոլը թելադրել։ Խաղի ելքի վերաբերյալ, իսկապես բարդ է կանխատեսում կատարելը։ Իսպանական թիմը կարողանում է լավ պաշտպանվել և պահել հաղթական հաշիվը։ Մյուս կողմից էլ, «Մանչեսթեր Յունայթեդն» «Ուոթֆորդից» կրած պարտությունից, Սուլշերի հեռանալուց հետո նման է վիրավոր գազանի։

Ընտրում եմ՝ Կրիշտիանու Ռոնալդուն գոլ կխփի խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 2.30 գործակիցը։ Հենց Ռոնալդուն է, որ այս դժվար պահին պետք է օգնի թիմին համախմբվել և շարունակել պայքարել։

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
21:45/23 նյմ
«Վիլյառեալ» – «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ