«Վալենսիա» — «Ռապիդ Վիեննա». Ալեքսանդր Վիշնեւսկու կանխատեսումը

00:05, 19 փտր 2016
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Ալեքսանդր Վիշնեւսկին կանխատեսում է արել Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի «Վալենսիա» — «Ռապիդ Վիեննա» հանդիպման վերաբերյալ: Նա խաղադրույք է կատարում տանտերերի հաղթանակի վրա: 

Նախորդ խաղում կայացավ «Վալենսիայի» երկար սպասված հաղթանակը, ընդ որում, այն կամային ստացվեց: «Էսպանյոլի» նկատմամբ տարած այդ հաղթանակը հոգեբանորեն կուժեղացնի Գարի Նեւիլի թիմին: Վալենսիացիների կազմը բավականին ուժեղ է, որպեսզի հաղթեն «Ռապիդի» կարգի մրցակիցներին: Բացի այդ, Եվրոպա լիգան միակ մրցաշարն է, որում «Վալենսիան» դեռ կարող է ինչ-որ լուրջ բանի համար պայքարել: Հետեւաբար, չնայած ողջ անկանխատեսելիությանը եւ «Վալենսիայի» անկայունությանը (այս մրցաշրջանում)` այս խաղում ռիսկի կդիմեի ու կվերցնեի իսպանական թիմի հաղթանակը:

«Էսպանյոլի» հետ խաղի համեմատած` կազմ են վերադարձել հիմնական կազմի որակազրկված ու վնասվածք ունեցող ֆուտբոլիստները, այնպես որ, «Վալենսիան» բոլոր հնարավորությունները ունի նորմալ խաղ ցույց տալու, իսկ դա նշանակում է` հաղթել: Նախորդ խաղի վերջնամասում «Վալենսիայի» ֆուտբոլիստները համոզվեցին, որ «Մեստալյայի» տրիբունաները ոչ միայն կարող են նրանց սուլել, այլեւ ծափահարություններով շնորհակալություն հայտնել խաղի համար եւ հանուն դրա պետք է պայքարել:

Օրդինար: Հաղթած
Եվրոպա լիգա. 1/16 եզրափակիչ. առաջին հանդիպում
00:05/19 փտր
«Վալենսիա» - «Ռապիդ Վիեննա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ