«Տոտենհեմ» — «Սուոնսի»․ Դենիս Կազանսկու կանխատեսումը

20:30, 16 սպտ 2017
«Матч ТВ» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Դենիս Կազանսկին կանխատեսում է արել ԱՊԼ-ի 5-րդ տուրի «Տոտենհեմ» — «Սուոնսի» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ Էրիկսենը գոլ կխփի։

«Տոտենհեմն» ԱՊԼ-ի շրջանակում «Ուեմբլիում» անհաջող է խաղում։ Բայց մենք տեսանք, որ դա չի վերաբերում Չեմպիոնների լիգային։ «Խթանները» Դորտմունդի «Բորուսիայի» դեմ գերազանց խաղ անցկացրեցին՝ հաղթելով մրցակցին 3։1 հաշվով։

Ինչ վերաբերում է «Սուոնսիին», ապա թիմը դեռ չի հասկանում, թե ինչպիսի ֆուտբոլ է պետք խաղալ։ Կարծում եմ, որ «կարապների» համար կարևոր է Վիլֆրիդ Բոնիի վերադարձը, ում «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությունը սխալ էր։ Իհարկե, նա ուժեղացնում է «Սուոնսիի» հարձակման գիծը։

Կարծում եմ, որ «Տոտենհեմը» կհաղթի, բայց հանդիպումը «խթանների» համար հեշտ չի դասավորվի, որովհետև ՉԼ-ից հետո թիմը հոգնած տեսք կունենա։ Այս խաղում ուշադրություն դարձրեցի Քրիստիան Էրիկսենի վիճակագրությանը։ «Սուոնսիի» դեմ դանիացին արդյունավետ ֆուտբոլ է ցուցադրում՝ 10 խաղում խփել է 6 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։ Հրաշալի արդյունք է։ Հարի Քեյնը լավ մարզավիճակում է։ Կարծում եմ, որ հյուրերի պաշտպանները հիմնականում կկենտրոնանան Քեյնին հսկելու վրա։ Այս դեպքում Էրիկսենը գոլ խփելու վատ շանսեր չի ունենա։

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 5-րդ տուր
20:30/16 սպտ
«Տոտենհեմ» — «Սուոնսի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ