«Տոտենհեմ» — «Ռեալ Մադրիդ»․ Դենիս Կազանսկու կանխատեսումը

23:45, 01 նյմ 2017
«Матч ТВ» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Դենիս Կազանսկին կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Տոտենհեմ» — «Ռեալ Մադրիդ» հանդիպման վերաբերյալ: Հայտնի մեկնաբանը կարծում է, որ լոնդոնյան ակումբը չի պարտվի։

«Տոտենհեմը» լուրջ խնդիր ունի՝ Քեյնի վնասվածքը։ Դեռ հայտնի չէ՝ կմասնակցի՞ նա հանդիպմանը։ «Ման․ Յունայթեդ»-ի դեմ խաղում տեսանք, թե առանց Քեյնի որքան թույլ է «խթանների» հարձակման գիծը։ Կա նաև Լյորենտեն, բայց չգիտես ինչու նա «ՄՅու»-ի դեմ առաջին րոպեներից չխաղաց։

Կարծում եմ, որ «Տոտենհեմն» այս խաղում չպարտվելու լավ շանսեր ունի։ Լոնդոնցիներն ԱՊԼ-ում սեփական հարկի տակ այնքան էլ վստահ տեսք չունեն, բայց ՉԼ-ում ամեն ինչ այլ է։ Արդեն տեսել ենք դա «Բորուսիայի» դեմ խաղում։ Բացի այդ, վերջերս Պոչետինոյի թիմը պաշտպանությունում շատ վստահ է հանդես գալիս։ «Ռեալը» «Սանտյագո Բերնաբեուում» չկարողացավ հաղթել «Տոտենհեմին», իսկ Անգլիայում «սերուցքայինների» հաղթանակի հավանականությունն ավելի քիչ է։

Օրդինար: Հաղթած
ՉԼ, խմբային փուլ, 4-րդ տուր
23:45/1 նյմ
«Տոտենհեմ» — «Ռեալ Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ