«Տոտենհեմ» – «Մանչեսթեր Յունայթեդ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

20:30, 30 հկտ 2021
Խաղում է
Setanta Sport հեռուստաալիքի մեկնաբան, VNews.am կայքի մարզական լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Տոտենհեմ» – «Մանչեսթեր Յունայթեդ» Անգլիայի առաջնության 10-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Այդքան տրանսֆերներից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» նույնիսկ Չեմպիոնների լիգայի քառյակում չէ։ Այս հանգամանքը 10-րդ տուրի դրությամբ կարելի է համարել աղետ, սակայն, քանի որ մրցաշրջանը երկար է, պետք չէ անել վաղաժամ ենթադրություններ։ Պարզապես ընդունում ենք իրականությունն ու անցնում ենք առաջ. կազմով «Յունայթեդը» հաստատ գերազանցում է իր առաջիկա մրցակից «Տոտենհեմին», սակայն մրցաշարային աղյուսակում զիջում է 1 միավոր։ Տրամաբանությո՞ւն, ո՛չ, չե՛նք լսել։

Միայն պատկերացրեք. վերջին անգամ ԱՊԼ-ում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է հեռավոր սեպտեմբերի 19-ին՝ ավելի քան 1 ամիս առաջ։ Վերջին 2 խաղում Դե Խեան ու ընկերները սեփական դարպասից հանել են 9 գնդակ, որոնցից 4-ը՝ «Լեսթերից», 5-ը՝ «Լիվերպուլից»։ Հիմա ակտիվորեն քննարկվում է գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերի ապագան։ Ասում են՝ նրան տրվել է 3 խաղ՝ իրավիճակը շտկելու համար։ «Տոտենհեմնին» պարտվելու դեպքում նորվեգացին պաշտոնանկ կարվի։

Լոնդոնյան ակումբն այս տարի հետքրքիր ֆուտբոլ է ցույց տալիս՝ թիմը կամ հաղթում է, կամ պարտվում։ 9 խաղից հետո «Խցաններն» ունեն 5 հաղթանակ ու 4 պարտություն։ «Տոտենհեմի» անվստահության լավագույն ապացույցը վերջին երկու խաղն է. Նունու Էշպիրիտու Սանտուի տղաները հավասար խաղում հաղթել են «Բարնլիին», բայց պարտվել են «Վեսթ Հեմին»։ Հասկանալի է, որ «Տոտի» արդյունքներն ուղիղ համեմատական են Հարի Քեյնի խաղին ու տրամադրությանը։ Ակնհայտ է, որ անգլիացի գոլահարի ներսում հիմա դատարկություն է։ Նա ամռանը չկարողացավ «փախչել» «Սիթի», ինչի պատճառով հիմա նրա խաղում գոլային երաշտ է. 8 խաղում անգլիացին աչքի է ընկել ընդամենը 1 անգամ՝ ցուցանիշ, որը բացարձակ նրանը չէ։

Այս ֆուտբոլային ուիք-էնդի ամենաանկանխատեսելի խաղում որևէ ելք գուշակելը գրեթե անհնար է։ Ստիպված գնալու ենք որոշակի էքսպերիմենտի ու կփորձենք խաղալ լրիվ այլ երևույթի վրա։ Օրինակ, որ երկու թիմերն էլ գոլ կխփեն։ Բայց քանի որ սրա համար սահմանված գործակիցը քիչ է, դրան կավելացնենք «Մանկերի» չպարտվելը։

Օրդինար: Պարտված
Պրեմիեր լիգա
20:30/30 հկտ
«Տոտենհեմ» - «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ