«Տոտենհեմ» — «Մանչեսթեր Յունայթեդ». Արթուր Պետրոսյանի վիդեոկանխատեսումը

00:00, 01 փտր 2018
Ֆուտբոլային լրագրող, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել ԱՊԼ-ի 25-րդ տուրի «Տոտենհեմ» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման վերաբերյալ։ Հայազգի փորձագետը միանգամից երկու խաղադրույք է առաջարկում այս հանդիպման համար։ 

https://www.youtube.com/watch?v=VzDl1R5wiQ8

Ողջույն բոլորին։

Ձեզ հետ Արթուր Պետրոսյանն է, և սա ԱՊԼ-ի հերթական տուրի «Տոտենհեմ» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման կանխատեսումն է։ Սա կլինի ԱՊԼ-ի առաջին հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդի» համար մի շարք տրանսֆերներից հետո։ Ալեքսիս Սանչեսը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», Մխիթարյանը տեղափոխվեց «Արսենալ»։ Կարծում եմ՝ սա այն գործարքն էր, որից շահեցին բոլոր չորս կողմերը։

«Արսենալը» ազատվեց մի խաղացողից, որը վերջին տարվա ընթացքում վատ մթնոլորտ էր առաջացրել թիմում։ Թիմի կեսը, եթե ոչ բոլորը, չէին շփվում չիլիացու հետ։ Հիմա՝ խաղացողի հեռանալուց հետո, չնայած իր հզորությանը, կոլեկտիվում մթնոլորտը սկսվել է փոխվել դեպի լավը, և դա երևում էր «Չելսիի» դեմ խաղում գավաթի կիսաեզրափակչում։ Կարծում եմ՝ «Արսենալը» կբարելավի իր խաղը, քանզի թիմի արդյունքները հիմնականում կախված են հենց այն մթնոլորտից, որը տիրում է թիմում։

Ալեքսիս Սանչեսը ևս հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունից։ Իր կարծիքով նա ավելի շատ շանսեր կունենա տիտղոսներ նվաճելու, և իհարկե աշխատավարձի առումով դա ևս շահել է։ Մխիթարյանը ընկել է, այսպես ասած, ավելի մարդկային մարզչի ձեռքը, և ես վստահ եմ, որ նա կօգնի նրան վերադարձնել ունեցած մարզավիճակը։ Եվ իհարկե «Արսենալն» էլ ստացել է հրաշալի խաղացողի, որի հետ կարող է բարելավել արդյունքները։

Ինչ վերաբերվում է կոնկրետ այս խաղին, ապա ես կարծում եմ, որ «Մանչեսթերը», ստանալով առջևի գծում նման խաղացողի, ավելի շատ հնարավորություններ ձեռք կբերի, ավելի տարատեսակ խաղ կցուցադրի առջևի գծում։ Հիմա թիմի մոտ ավելի շատ շանսեր կան մնալ քառյակում, իսկ դա, ամենայն հավանականությամբ, գլխավոր մնացած նպատակն է մրցաշրջանի համար։

Ինչ վերաբերվում է «Տոտենհեմին», ապա առաջին անգամ սկսվեցին լուրեր պտտվել թիմի մարզչի հեռանալու վերաբերյալ ոչ այնքան հաջող շրջանից ու ոչ այնքան տպավորիչ խաղից հետո այս մրցաշրջանում, որը կար նախորդ երկուսում։ Նորից կան խոսակցություններ մրցաշրջանի ավարտից հետո Հարի Քեյնի և Դելե Ալիի հնարավոր տեղափոխումների վերաբերյալ։ Մի խոսքով, հիմա թիմի համար չափազանց կարևոր շրջան է, երբ մեծ հաշվով որոշվում է թիմի ապագան։ Կմնա՞ «Տոտենհեմը» անգլիական ֆուտբոլի գործող ուժերից մեկը, թե՞ աստիճանաբար կզիջի իր դիրքերը։

Ինձ թվում է, որ այստեղ մենք չենք տեսնի աներևակայելի ինչ-որ խաղ։ «Տոտենհեմը» հավանաբար կխաղա իր ուժերից ելնելով և կփորձի նվազեցնել սեփական դարպասի մոտ վտանգավոր պահերը։ «Մանչեսթեր Յունայթեդը» թոփ ակումբների դեմ բավականաին պրագմատիկ ֆուտբոլ է ցուցադրում։ Իմ կարծիքով այստեղ բավականին հարմար ժամանակ է ոչ-ոքիի վրա խաղադրույք կատարելու համար։ Նաև կարելի է ռիսկի դիմել ստույգ հաշվի համար։ Ինձ, չգիտես ինչու, թվում է, որ 1։1-ը բավականին օպտիմալ տարբերակ է։

Ձեզ հետ էր Արթուր Պետրոսյանը հատուկ «Բուքմեյքերների ռեյտինգի» համար։

Օրդինար: Պարտված
ԱՊԼ 2017-18․ 25-րդ տուր
00:00/1 փտր
«Տոտենհեմ» — «Մանչեսթեր Յունայթեդ».
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
ԱՊԼ 2017-18․ 25-րդ տուր
00:00/1 փտր
«Տոտենհեմ» — «Մանչեսթեր Յունայթեդ».
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ