«Տոտենհեմ» — «Չելսի». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը.

19:00, 20 օգս 2017
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը իր կանխատեսումն է արել Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի շրջանակներում կայանալիք «Տոտենհեմ» — «Չելսի» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ տան տերերը կհաղթեն «Չելսիին»:

Անգլիայի առաջնություն: Երկրորդ տուր: Լոնդոնյան դերբի` «Տոտենհեմ» — «Չելսի»: Այն իրավիճակը, որում հայտնվել է Լոնդոնի «Չելսին» կարծես թե ծանոթ է «կապույտների» երկրպագուներին: Բառացիորեն երկու տարի առաջ նույն վիճակում էր նաև «Չելսիի» հետ Ժոզե Մոուրինյոն: Թե ինչ եղավ հետո, բոլորս շատ լավ հիշում ենք, թե ինչպես նրան ազատեցին «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից: Հիմա «Չելսին» ակնհայտորեն դեռևս պատրաստ չէ նոր մրցաշրջանին: Թիմը առհասարակ առաջին տուրում խայտառակ պարտություն կրեց «Բարնլիից»: Եվ հիմա մրցակիցը լինելու է «Տոտենհեմը», ինչը շատ ավելի լուրջ մրցակից է քան «Բարնլին» և հանդիպումը տեղի է ունենալու մրցակցի հարկի տակ: Այնպես որ, Անտոնիո Կոնտեի համար շատ լուրջ գլխացավանք է, մղձավանջ է. ինչպես է լուծելու ստեղծված խնդիրը: Մանավանդ, որ թիմի ներսում կան կոնֆլիկտներ: Գլխավորը իհարկե Դիեգո Կոստան է, ով ոչ մի կերպ չի ցանկանում վերադառնալ և բառացիորեն այսօր տեղեկություններ տարածվեցին, որ վերջապես «Չելսին» և «Աթլետիկոն» համաձայնության են հասել Դիեգո Կոստայի վաճառքի տրանսֆերի վերաբերյալ 45 միլիոն եվրոյի դիմաց ևս 10 միլիոն էլ կգումարվի բոնուսների տեսքով: Ինչ վերաբերում է «Տոտենհեմին», ապա թիմը կարողացել է բավական հաջող հանդես գալ միջմրցաշրջանային հավաքի ընթացքում և հիմա ակնհայտ ֆավորիտ է լինելու այսօրվա խաղում, քանի որ հանդես է գալու սեփական հարկի տակ, թեպետ իր հարազատ ստադիոնում այս տարի հանդես չի գալու «Տոտենհեմը»: «Ուայթ Հարթ Լեյնը» վերանորոգման է հանձնվել, իսկ այս տարի «խցանները» հանդես են գալու լեգենդար «Ուեմբլի» ստադիոնում:

Ինչ վերաբերում է կազմերին. անդրադառնանք «Չելսիի» խնդիրներին: Այստեղ հսկայական խնդիրներ կան: Գարի Կեհիլը և Սեսկ Ֆաբրեգասը որակազրկված են, Էդեն Ազարն ու Տեումե Բակայոկոն վնասվածքից նոր են ապաքինվել և դժվար թե կարողանան մասնակցել այսօրվա խաղին: Նույնը կարելի է ասել նաև Պեդրոյի մասին, իսկ ահա Դիեգո Կոստայի մասին արդեն խոսեցինք: Փոխարենը Վիկտոր Մոզեսը ապաքինվել է և նա կլինի աջ եզրում: Սեզար Ասպիլիկուետան բնականաբար կվերադառնա երեք կենտրոնական պաշտպանի խաղալու առկայությամբ կենտրոն պաշտպանության: Դավիդ Լուիզը ըստ երևույթին կխաղա հենակետային կիսապաշտպանի գոտում, իսկ Ռյուդիգերը կխաղա պաշտպանության կենտրոնում: «Տոտենհեմը» որևիցե լուրջ խնդիր չունի: Բոլոր ֆուտբոլիստները կազմ ու պատրաստ են: Էրիկ Դայերի հարցն է այս անգամ: Էրիկ Դայերը խաղալու է պաշտպանության կենտրոնում  և այստեղ ևս գործելու է երեք պաշտպանով տակտիկան, բայց երեք պաշտպան, չորս կիսապաշտպան և երկու կիսահարձակվող Հարի Քեյնի կողքին: Սա իդեալական տարբերակն է:

«Տոտենհեմը» վերջին խաղերում սեփական հարկի տակ հաջող է հանդես գալիս և ուստի պատահական չէ իմ կանխատեսումն այն մասին, որ «Տոտենհեմը» սեփական հարկի տակ կհաղթի «Չելսիին», ինչի համար սահմանված է 2.11 գործակից:

Օրդինար: Պարտված
Անգլիայի Պրեմիեր լիգա, 2-րդ տուր
19:00/20 օգս
«Տոտենհեմ» - «Չելսի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ