«Տոտենհեմ» – «Արսենալ»․ Տիմուր Ժուրավելի կանխատեսումը

20:30, 15 հնվ 2022
Մարզական լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Տիմուր Ժուրավելը կանխատեսում է արել «Տոտենհեմ» – «Արսենալ» Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Արսենալը» կադրային խնդիրներ ունի։ Թիմը մեծ խնդիրներ ունեցավ «Լիվերպուլի» դեմ խաղում, որտեղ 10 հոգով ստիպված էր պաշտպանվել գրեթե ամբողջ հանդիպման ընթացքում։ «Տոտենհեմն» իր հերթին գավաթային խաղում պարտվեց «Չելսիին»։ Հիմա տեղեկություններ են շրջանառվում, որ Անտոնիո Կոնտեն կարող է հեռանալ թիմից, քանի որ ակումբը ձեռք չի բերում այն տրանսֆերները, որոնք անհրաժեշտ են իտալացի մասնագետին։

Նրա հետ այդպես եղել է «Չելսիում» և «Ինտերում»։ Այդպիսի սցենարը հավանական է, և դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ «Տոտենհեմում» ամեն ինչ կարգին չէ։ Եթե խաղային տեսանկյունից դիտարկենք, ապա «Արսենալն» ավելի շատ է տպավորել։ «Զինագործները» դեկտեմբերին և հունվարին տպավորիչ խաղ են ցուցադրել։ Կարծում եմ, որ «Տոտենհեմն» այս խաղում գնդակը կհանձնի մրցակցին և կփորձի հակագրոհներով հաջողության հասնել։ Արդյունքում՝ այս խաղի համար ընտրել եմ ոչ ոքի խաղադրույքը։

Հավանական է 0։0 կամ նույնիսկ 2։2 հաշիվը։ Չեմ պատկերացնում, թե ինչի հաշվին թիմերից որևէ մեկը կարող է հաղթանակի հասնել։ Ոչ ոքիի գործակիցը միշտ էլ բարձր է։ Այդ պատճառով էլ ընտրել եմ այս խաղադրույքը։

Օրդինար: Վերադարձ
Պրեմիեր լիգա
20:30/15 հնվ
«Տոտենհեմ» – «Արսենալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ