«Տորինո» – «Ֆիորենտինա»․ կանխատեսում և խաղադրույք

20:00, 10 հնվ 2022
Իտալիայի Ա Սերիայի 21-րդ տուրում «Տորինոն» կհյուրընկալի «Ֆիորենտինային»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ «Ֆիորենտինան» այս խաղում չի պարտվի։

«Տորինոն» շաբաթվա ընթացքում պետք է խաղար «Ատալանտայի» հետ, սակայն հանդիպումը հետաձգվեց։ Այս խաղի անցկացումը նույնպես կասկածի տակ էր, սակայն վերջին պահին հստակություն եղավ։ Իվան Յուրիչի գլխավորած թիմը նախորդ խաղում նվազագույն հաշվով պարտվել է «Ինտերին»։

«Ֆիորենտինան» նույնպես 2022 թվականին դեռ խաղ չի անցկացրել։ Թիմը նախորդ խաղերում 2 ոչ ոքի է գրանցել «Սասուոլոյի» և «Վերոնայի» հետ։ Վինչենցո Իտալիանոյի գլխավորած թիմը 6-րդ տեղում է։

Բուքմեյքերներն այս խաղի ֆավորիտ են համարում «Ֆիորենտինային», որի հաղթանակը գնահատվում է 2․48 գործակցով։ Ոչ ոքին ստացել է 3․40, իսկ դաշտի տերերի հաղթանակը՝ 2․90 գործակիցը։

Թիմերի միջև կայացած առաջին շրջանի խաղում «Մանուշակները» հաղթել էին 2։1 հաշվով։ 

Թիմերը վաղուց չեն խաղացել։ Կարծում եմ, որ գոլառատ հանդիպում չի լինի՝ հատկապես, որ խաղը կայանալու է «Տորինոյի» դաշտում։ Ինձ թվում է, որ փակ խաղ կլինի։

Ընտրում եմ «Ֆիորենտինան» չի պարտվի և խաղի գոլերի տոտալը 3․5-ից քիչ խաղադրույքը՝ 2․01 գործակցով։

Օրդինար: Պարտված
Ա Սերիա
20:00/10 հնվ
«Տորինո» – «Ֆիորենտինա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ