Սուպերէքսպրեսս ուիքենդի համար. խաղում ենք 15,86 գործակցով

23:30, 07 փտր 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգը» ուիքենդի նախօրեին առաջարկում է սուպերէքսպրեսս: Դրա շրջանակներում դիտարկում ենք 5 հանդիպում. «Տոտենհեմ» — «Ուոթֆորդ», «Բայեր» — «Բավարիա», «Լեւանտե» — «Բարսելոնա», «Նապոլի» — «Կարպի» եւ «Գրանադա» — «Ռեալ Մադրիդ»: 

«Տոտենհեմ» — «Ուոթֆորդ» 

Մաուրիսիո Պոչետինոն երիտասարդ ֆուտբոլիստներից կազմված ֆանտաստիկ թիմ է կառուցել: Հարի Քեյնը և Դելե Ալին լոնդոնյան ակումբի առաջատարներն են և հիմնականում այս երկու ֆուտբոլիստների շնորհիվ «Տոտենհեմը» հիմա մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում է և ընդամենը հինգ միավոր է զիջում առաջատար «Լեսթերից»: Իսկ «Ուոթֆորդի» մասին խոսելիս չենք կարող չնշել Օդիոն Իգալոյի անունը, ով իր ետեւից առաջ է տանում Կիկե Ֆլորեսի թիմին և իր հաշվին արդեն 15 գնդակ ունի: Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ուոթֆորդը» «Ֆիորենտինայից» գնեց կիսապաշտպան Մարիո Սուարեսին, ով թիմի համար համարվում է լավ ձեռքբերում: Բայց այնուամենայնիվ, հաշվի առնելով «Տոտենհեմի» կարգը ու թիմի նպատակները, կարծում ենք, որ այս խաղի համար նպատակահարմար կլինի վերցնել ««Տոտենհեմի» հաղթանակ և ՏՇ 1,5 գոլ» խաղադրույքը:

«Բայեր» — «Բավարիա» 

Ոչ հեշտ հանդիպում գործող չեմպիոնի ու առաջատարի համար: «Բայերը» սեփական հարկի տակ միշտ էլ անհարմար մրցակից է եղել ցանկացած թիմի համար՝ այդ թվում «Բավարիայի» ու միանշանակ ասել, որ Գվարդիոլայի թիմը կհաղթի՝ սխալ կլինի: Բացի այդ, «Բավարիան» Բունդեսլիգայի շրջանակներում Լեւերկուզենում կայացած վերջին 7 խաղերում հաղթել է ընդամենը 2 անգամ (3 պարտություն, 2 ոչ-ոքի):

«Բայերի» կազմում փայլում է մեքսիկացի հարձակվող Չիչարիտոն: Նա դարձել է 13 գոլի հեղինակ ու համարվում է թիմի լավագույն ռմբարկուն: Նույնը կարելի է ասել Ռոբերտ Լեւանդովսկու մասին, ով դեռեւս միակն է, ով այս տարի գոլեր է խփում «Բավարիայի» կազմում (4 գնդակ): Հետեւաբար, այս խաղի համար տրամաբանական կլինի վերցնել «երկու թիմերն էլ գոլ կխփեն» խաղադրույքը:

«Լեւանտե» — «Բարսելոնա»

Առաջնության հետնապահը հյուրընկալում է առաջատարին: Պարզ է, որ այս խաղում բացահայտ ֆավորիտը «Բարսելոնան» է: Կատալոնացիները գավաթի խաղարկության վերջին խաղում քարը քարի վրա չթողեցին «Վալենսիայից»՝ հաղթելով 7:0 հաշվով: Հիմա հերթը մյուս վալենսիական ակումբինն է: Մեսսի — Սուարես — Նեյմար եռյակը սարսափ է առաջացնում մրցակիցների համար: Ինչ վերաբերում է «Լեւանտեին», ապա տանտերերը 22 խաղից հետո ընդամենը 17 միավոր են վաստակել: «Լեւանտեի» համար առաջնության ցանկացած խաղ եզրափակչի նշանակություն ունի:

Այնուամենայնիվ, որքան էլ տանտերերը դիմադրեն ու փորձեն գոնե 1 միավոր վաստակել, դժվար թե դա նրանց մոտ դա ստացվի, քանի որ թիմերի կարգերի տարբերությունը շատ մեծ է: Առաջարկում ենք ««Բարսելոնայի» անհատական ՏՇ 2,5 գոլ»: Կարծում ենք, որ աշխարհի ուժեղագույն հարձակվողական եռյակներից մեկը ունեցող թիմի համար 3 գոլ խփելը հետնապահի դեմ խաղում անլուծելի խնդիր չէ:

«Նապոլի» — «Կարպի» 

«Կարպին» բավականին պինդ ընկույզ է Իտալիայի առաջատար թիմերի համար: Վերջերս դրանում համոզվեցին «Ֆիորենտինան» ու «Ինտերը»: Հնարավոր է, որ այս խաղում եւս «Կարպին» դիմադրի մրցակցին: Այդ պատճառով, որոշեցինք չխաղալ ֆորայով եւ առաջարկել ««Նապոլիի» հաղթանակ ու ՏՇ 2,5 գոլ» խաղադրույքը: Գոնսալո Իգուաինն ու ընկերները հիանալի մարզավիճակում են եւ 2-3 գնդակ խփելը նրանց ուժերի սահմանում է եւ բացի այդ, «Կարպին» համառ թիմ ու հաշվի առնելով «Նապոլիի» այնքան էլ ոչ բարվոք վիճակը պաշտպանությունում (թիմը հաճախ է գնդակ բաց թողնում), տրամաբանական է այս խաղի համար վերոնշյալ խաղադրույքը վերցնելը:

«Գրանադա» — «Ռեալ Մադրիդ»

Զիդանի գլխավորությամբ մադրիդցիները գերազանց են հանդես գալիս: Ճիշտ է, «Բետիսի» դեմ արտագնա խաղում «սերուցքայինները» չկարողացան 3 միավոր վաստակել, բայց նրանց արդյունավետությունը հարձակման գծում տպավորիչ է: Զիզուի օրոք անցկացրած 4 խաղերում «Ռեալը» 17 գնդակ է խփել, իսկ մադրիդցիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն այդ հանդիպումներում խփել է 5 գնդակ: Հաշվի առնելով Ռոնալդուի լավ մարզավիճակը և այն, որ «Գրանադան» իր դժգույն խաղով նախավերջին հորիզոնականում է, առաջարկում ենք խաղադրույք կատարել Ռոնալդուի գոլի վրա: Գործակիցը 1,66 է:

Էքսպրես: Պարտված
ԱՊԼ, 25-րդ տուր
18:00/6 փտր
«Տոտենհեմ» - «Ուոթֆորդ»
Բունդեսլիգա, 20-րդ տուր
21:30/6 փտր
«Բայեր» - «Բավարիա»
Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր
15:00/7 փտր
«Լեւանտե» - «Բարսելոնա»
Ա Սերիա, 24-րդ տուր
18:00/7 փտր
«Նապոլի» - «Կարպի»
Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր
23:30/7 փտր
«Գրանադա» - «Ռեալ Մադրիդ»
Վերջնական
Գ.
44% խաղացող կարծում է, որ այս խաղադրույքը կհաղթի!
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 9 մարդ
Կհաղթի՛ 44%
Չի՛ հաղթի 56%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ