Սուպերէքսպրես week end-ի համար․ Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

20:30, 16 հկտ 2021
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար Էքսպրես խաղադրույք է կազմել Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի խաղերի վերաբերյալ։ 2 խաղերի ընդհանուր գործակիցը կազմում է 23․42։

«Լիվերպուլ» – «Ուոթֆորդ»

«Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի միակ թիմն է, որն առայժմ պարտություն չի կրել։ Յուրգեն Կլոպի թիմը տնային խաղերում ոչ ոքի է խաղացել չեմպիոնի կոչման գլխավոր հավակնորդներից «Չելսիի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ ու առաջատարից հետ է ընդամենը 1 միավոր։ Կարգով ավելի ցածր թիմերին «Մերսիսայդցիները» գրեթե միավորներ չեն տալիս, թերևս, բացառություն է միայն «Բրենտֆորդը»։

«Լիվերպուլն» այս դիմակայության անվիճելի ֆավորիտն է, սակայն անհետաքրքիր կլիներ ընտրել Կլոպի թիմի հաղթանակը։ Լիվերպուլիցների հարձակման գիծն, իրոք, տպավորում է իր խաղով։ Մոհամեդ Սալահը, Սադիո Մանեն և Դիոգու Ժոտան միասին արդեն 13 գոլ են խփել։ Համեմատության համամ նշեմ, որ «Լիվերպուլը» 7 խաղում մրցակիցների դարպասը գրավել է 17 անգամ։ Կարծում եմ՝ այս դիմակայությունում ևս Սալահը և Մանեն խաղադաշտից չեն հեռանա առանց գոլի։ Այդ խաղադրույքի համար  Vbet-ը սահմանել է 3.97 գործակիցը։

«Բրենտֆորդ» – «Չելսի»

Պրեմիեր լիգայի առաջատարն ընդամենը 1 պարտություն է կրել, այն էլ՝«Մանչեսթեր Սիթիից», իսկ միակ ոչ ոքին գրանցվել է «Լիվերպուլի» հետ մրցավեճում։ «Թոշակառուներն» ընթացիկ մրցաշրջանում ավելի հզոր տեսք ունեն։

Ճիշտ է, 8-րդ տուրում նրանց մրցակիցն ամուր «Բրենտֆորդն» է, որն ընդամենը 1 պարտություն ունի և մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղում է։ Բայց Տուխելի թիմը պետք է որ խնդիրներ չունենա։ Ազգերի լիգայի կիսաեզրափակիչում խորը հիասթափություն ապրած Ռոմելու Լուկակուի համար լավ առիթ է զայրույթը գոլով արտահայտելու համար։ Իսկ Տիմո Վերները, որն ընթացիկ մրցաշրջանում ընդամենը 1 անգամ է աչքի ընկել գոլով, կփորձի ավելացնել գոլերի քանակը։ Այս դիմակայությունում կանխատեսումս կրկին վերաբերում է հարձակվողներին։

Կարծում եմ՝ և՛ Ռոմելու Լուկակուն, և՛, Տիմո Վերները կդառնան գոլի հեղինակ։ Իսկ այս խաղադրույքի համար Vbet-ը սահմանել է 5.90 գործակիցը։

Էքսպրես: Պարտված
Անգլիայի Պրեմիեր լիգա
15:30/16 հկտ
«Լիվերպուլ» - «Ուոթֆորդ»
Անգլիայի Պրեմիեր լիգա
20:30/16 հկտ
«Բրենտֆորդ» - «Չելսի»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ