«Սթոք Սիթի» — «Մանչեսթեր Յունայթեդ». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

16:45, 26 դկտ 2015
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» եւ Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, ԱԱ 2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, «Մետալիստի» երիտասարդական թիմի ներկայիս մարզիչ եւ «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի «Սթոք Սիթի» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման արդյունքը: Հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ Սթոք-օն-Թրենթի «Բրիտանիա» ստադիոնում: Մեր փորձագետը խաղադրույք է կատարում «կարմիր սատանաների» հերթական անհաջողության վրա:

«Մանչեսթեր Յունայթեդը» շատ վատ վիճակում է: Վերջին չորս խաղերում թիմը չի հաղթել: Լուի վան Գալին հասցրել են եւ «հեռացնել», եւ «վերադարձնել»: Լրագրողները փորձում էին: Բայց դա չի զարմացնում՝ հաշվի առնելով «ՄՅՈւ»-ի տեսքը: «Նորվիչի» հետ վերջին խաղում «Յունայթեդը» նողկալի խաղաց: Շատ երկրպագուներ խաղը չավարտված լքում էին տրիբունաները: Այդպիսի սարսափ դիտելն անտանելի էր:

Ինչ վերաբերում է «Սթոքին»՝ ամուր թիմ է, կազմն էլ բավական հետաքրքիր է՝ Կրկիչ, Արնաուտովիչ: «Սթոքը» տանը չոր հաշվով հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» եւ «Չելսիին»: «ՄՅՈւ»-ի դեմ խաղին թիմը կմոտենա խելահեղ տրամադրվածությամբ: Արդյոք կհավաքվի՞ «Յունայթեդը», վստահ չեմ: Թիմը քանդված տեսք ունի: Պարզ է, որ վերջին կաթիլը եղավ Չեմպիոնների լիգայից դուրս մնալը: Խանգարում են նաեւ վնասվածքները, բայց շատ թիմեր են գլուխ հանում առանց առաջատարների, եթե կա խաղ: Իսկ Վան Գալի թիմը ուղղակի չունի դա: Ամբողջությամբ հիասթափված եմ հոլանդացուց: Կարծում եմ, որ «Սթոքը» ունակ է հարվածել վերջին մեխին եւ ավարտել Վան Գալի մանչեսթերյան կարիերան: Խորհուրդ եմ տալիս խաղադրույք կատարել «Սթոք Սիթիի» (0) ֆորայով հաղթանակի վրա: Նամանավանդ, ես ուսումնասիրել եմ վիճակագրությունը, ըստ որի, «Սթոքը» վերջին երկու մրցաշրջաններում տանը չի պարտվել «Յունայթեդին»:

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, 18-րդ տուր
16:45/26 դկտ
«Սթոք Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ