«Սթոք Սիթի» — «Մանչեսթեր Յունայթեդ»․ Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

20:30, 09 սպտ 2017
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» և Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի առաջնության կրկնակի հաղթող, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել ԱՊԼ-ի 4-րդ տուրի «Սթոք Սիթի» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման վերաբերյալ: Նա խաղադրույք է կատարում այն բանի վրա, որ հյուրերը կհաղթեն ինչպես առաջին խաղակեսում, այնպես էլ ամբողջ խաղում։

Առաջատարը մեկնում է Սթոք։ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու եմ և շատ ուրախ եմ, որ թիմը գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Առաջնությունը նոր է սկսվել, բայց մանչեսթերցիները բավական վստահ են խաղում։ Կարելի է ասել, որ թիմը հասկանում է Մոուրինյոյի մտահղացումները։ Այդ մասին ֆուտբոլիստներն են ասում։ Մարզիչը թիմին շատ լավ ոգևորում է, բայց այնուամենայնիվ, շատ վաղ է ասել, որ «Յունայթեդը» չեմպիոն է, չնայած կուզեի։

Իրոք, թիմը վատ ֆուտբոլ չի ցուցադրում։ Կարծում եմ, որ «Սթոքի» համար բարդ կլինի, չնայած նրան, որ թիմը խաղում է տանը և դժվար մրցակից է։ Նաև հաշվի առնենք, որ «ՄՅու»-ի ֆուտբոլիստների մեծ մասը հավաքականներից է վերադառնում։ Թռիչքներից հետո ֆուտբոլիստների մոտ հոգնածություն է նկատվում։ Կարծում եմ, որ սա մի փոքր կհեշտացնի «Սթոք Սիթիի» կյանքը։

Անցնենք կանխատեսմանը․․․ Կարծում եմ, որ Մոուրինյոյի թիմը կհաղթի ինչպես առաջին կեսում, այնպես էլ խաղում։ Հյուրերն ավելի ուժեղ են, ավելի մոտիվացված ու ավելի բարձրակարգ։ Մի խոսքով, «Մանչեսթերը» պարտավոր է 3 միավոր վերցնել։

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 4-րդ տուր
20:30/9 սպտ
«Սթոք Սիթի» — «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ