«Սպորտինգ» — «Աթլետիկո Մադրիդ». Ալեքսանդր Վիշնեւսկու կանխատեսումը

19:00, 19 մրտ 2016
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի փորձագետ Ալեքսանդր Վիշնեւսկին կանխատեսում է արել Պրիմերայի 30-րդ տուրի «Սպորտինգ» — «Աթլետիկո Մադրիդ» հանդիպման վերաբերյալ: Նա խորհուրդ է տալիս խաղադրույք կատարել «չոր» հաշվով հյուրերի հաղթանակի վրա: 

«Սպորտինգը» մոտ է Սեգունդայում հայտնվելուն: Խիխոնցիները վերջին չորս հանդիպումներում պարտվել են և հիմա արդեն «Լեւանտեի» հետ կիսում են մրցաշարային աղյուսակի վերջին և նախավերջին հորիզոնականները: Ավելին, «Սպորտինգը» վերջին երեք տուրերում չի խփել ոչ մի գնդակ: Այսպիսի ցուցանիշներով դժվար է հույս ունենալ Յան Օբլակի պաշտպանած դարպասի գրավման վրա, ով «զրո»-ի վրա է խաղացել ներկայիս առաջնության 29 տուրերից՝ 19-ում: Առաջին շրջանի հանդիպմանն «Աթլետիկոն» «չոր» հաշվով (1:0) արդեն հաղթել է «Սպորտինգին»:

«Աթլետիկոն» ֆիզիկական և զգացմունքային առումներով անձնուրաց խաղաց ՊՍՎ-ի դեմ: Սակայն այդ հանդիպումը երեքշաբթի օրն է կայացել, և բավականին ժամանակ կար կենտրոնանալու նորից առաջնության վրա: «Աթլետիկոյից» որակազրկված է միայն բելգիացի Յնիկ Ֆերեյրա Կարասկոն, բայց դա այն կորուստը չէ, որի վրա պետք է ուշադրություն դարձնել: Նրա դիրքում կան այլ բարձր կարգի խաղացողներ: Իսկ «Սպորտինգի» կազմում մեծ թվով դեղին քարտերի պատճառով չի խաղա կիսապաշտպանության ամենաստեղծագործ ֆուտբոլիստ՝ խորվաթ Ալեն Հալիլովիչը: Այդ պատճառով այստեղ կան բոլոր նախադրյալներն ակնկալելու «Աթլետիկոյի» ֆիրմային հաղթանակը. մադրիդցիների երկրորդ համարով խաղալու պարագայում պաշտպանությունում հուսալի գործողությունները և խփված գնդակների հետեւանքով մրցակցի սխալների անողոք օգտագործումը:

Օրդինար: Պարտված
Պրիմերա, 30-րդ տուր
19:00/19 մրտ
«Սպորտինգ» - «Աթլետիկո Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ