Սպորտային խաղադրույքներ. «Սանդերլենդ» — «Լիվերպուլ». Կլոպի թիմը 1 գոլից շատ կխփի

23:45, 30 դկտ 2015
Խաղում է
ԱՊԼ-ի 19-րդ տուրի վերջին խաղում «Լիվերպուլը» կհյուրընկալվի «Սանդերլենդին»: Այս հանդիպման վերաբերյալ կարծում եմ, որ Կլոպի թիմը առանց գոլի չի հեռանա խաղադաշտից:

«Լիվերպուլը» լավ տրամադրությամբ է մոտենում «Սանդերլենդի» դեմ արտագնա հանդիպմանը: Յուրգեն Կլոպի թիմը 4 խաղ անընդմեջ չէր կարողանում հաղթել, բայց «Լեսթերի» նկատմամբ տարած տնային հաղթանակը վստահություն կներշնչի «Լիվերպուլի» ֆուտբոլիստներին:

Սեմ Էլարդայսի գլխավորությամբ «Սանդերլենդը» դեկտեմբերին դեռ ոչ մի հաղթանակ չի տարել: «Սեւ կատուները» այս ամիս հանդիպել են «Արսենալին», «Ուոթֆորդին», «Չելսիին» եւ «Մանչեսթեր Սիթիին» ու պարտվել բոլոր 4 խաղերում՝ բաց թողնելով 11 գնդակ:

Այս խաղի համար ընտրում եմ հյուրերի գոլերի «անհատական տոտալը 1,5-ից շատ» խաղադրույքը՝ 1,80 գործակցով: Հաշվի առնելով «Սանդերլենդի» վերջին հանդիպումների վիճակագրությունը»՝ կարծում եմ, Կլոպի թիմը վերջապես արդյունավետ խաղով աչքի կընկնի:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ 2015/16
23:45/30 դկտ
«Սանդերլենդ» - «Լիվերպուլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ