Սպորտային խաղադրույքներ. «Օկլահոմա-Սիթի» — «Դենվեր». «Տանդերը» կջախջախի «Նագետսին»

04:00, 28 դկտ 2015
NBA-ի կանոնավոր առաջնության հերթական խաղային օրը «Օկլահոմա-Սիթի Տանդերը» կընդունի «Դենվեր Նագետսին»: Կեւին Դյուրանտը եւ թիմակիցները երկրորդ անգամ անընդմեջ չեն նյարդայնացնի իրենց երկրպագուներին: 

«Չիկագոյի» դեմ խաղում «Օկլահոման» ցույց տվեց ընթացիկ մրցաշրջանի վատագույն հանդիպումներից մեկը՝ իրացնելով նետումների ընդամենը 39%-ը: Ամենաուժեղ հարձակումներից մեկը չկարողացավ հաղթահարել «ցլերի» ճնշումը, որոնց անհրաժեշտ էր ընդհատել 3 անընդմեջ պարտությունների շարքը: Բայց մինչեւ այս հանդիպումը, Դոնովանի թիմը 3 հանդիպումներում միջինը վաստակում էր 113 միավոր՝ իրացնելով նետումների 52%-ը:

Ընթացիկ մրցաշրջանում «Օկլահոման» տանը վստահ է գործում՝ հաղթելով նախորդ 9 խաղերից ութում: Ընդհանուր առմամբ, «Տանդերը» արդյունավետությամբ զիջում է միայն «Գոլդեն Սթեյթին»՝ միջինը մեկ խաղում վաստակելով 108 միավոր: Պարզ է, որ տնային պարտությունից հետո թիմը ամեն ինչ կանի սեփական հարկի տակ վերականգնվելու՝ օգտվելով այն հանգամանքից, որ մրցակիցը ամենավտանգավորներից չէ:

Երեկ պարտվելով «Սան-Անտոնիոյին», «Դենվերը» վերջին 5 խաղերում կրեց 4-րդ պարտությունը, ինչպես նաեւ պարտվել է վերջին 3 արտագնա խաղերից երկուսում: «Նագեթսը» հիմա ստաբիլ ելույթներով աչքի չի ընկնում եւ պետք չէ սպասել սենսացիայի: Իհարկե, կոլորադցիները ընդունակ են անակնկալ մատուցելու, բայց առանց Գալինարիի ու թույլ պաշտպանությամբ շատ ավելի բարդ կլինի Օկլահոմայում հաջողության հասնելը:

Այս խաղում կարելի է վերցնել «Օկլահոմա-Սիթիի» (-11,5) ֆորայով հաղթանակը: Առաջին հերթին, «Դենվերի» պաշտպանությունը չի կարողանա դիմակայել «Տանդերի» հարձակմանը: Երկրորդ, հիանալի մարզավիճակում գտնվող Կեւին Դյուրանտը սիրում է խաղալ «Նագետսի» դեմ՝ նախորդ 7 հանդիպումներին միջինը վաստակելով 32 միավոր: Մելոունի թիմը ներկա պահին «Օկլահոմայի» առաջատարին, ինչպես նաեւ Ռասել Ուեսթբրուքին կանգնեցնել ուղղակի չի կարող: «Նագետսը» «Օկլահոմա-Սիթիի» հետ կայացած վերջին 4 արտագնա խաղերում վաստակել է ընդամենը 94 միավոր, իսկ Օկլահոմայում թիմը պարտվում է արդեն 5 խաղ շարունակ:

Օրդինար: Պարտված
NBA
04:00/28 դկտ
«Օկլահոմա-Սիթի» - «Դենվեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ