Սպորտային խաղադրույքներ. «Նապոլին» ու «Կիևոն» կփոխանակվեն գոլերով

22:45, 24 սպտ 2016
Շաբաթ օրը Ա Սերիայում կկայանան 6-րդ տուրի մի շարք հանդիպումներ: «Նապոլին» սեփական հարկի տակ կընդունի «Կիևոյին»: «Բուքմեյքերների Ռեյտինգը», հաշվի առնելով ընթացիկ մրցաշրջանում թիմերի ելույթները, առաջարկում է խաղադրույք կատարել այն բանի վրա, որ կողմերը կփոխանակվեն գոլերով:

Իտալիայում կայացած 5 տուրերից հետո «Նապոլին» վաստակել է 11 միավոր և շարունակում է հետապնդել Թուրինի «Յուվենթուսին»: Ի դեպ, նեապոլյան ակումբը միակն է Իտալիայի բարձրագույն լիգայում, ով այս մրցաշրջանում դեռ չի ճաշակել պարտության համը:

«Նապոլիի» նման ելույթները սպասելի էին, բայց այն, որ «Կիևոն» Ա Սերիայում այսքան հաջող կմեկնարկի, քչերը կպատկերացնեին: Թիմը 10 միավորով գտնվում է 4-րդ հորիզոնականում և թիկունքում է թողել միլանյան երբեմնի գրանդներին, ինչպես նաև «Լացիոյին» ու «Ֆիորենտինային»:

Վերոնական ակումբի ֆուտբոլիստները ոգևորված են իրենց հաջող ելույթներից, իսկ «Նապոլին» տանը սայթաքելու իրավունք չունի, այլապես կարող է «Յուվեին» շատ առաջ թողնել: Առաջարկում ենք «երկուսն էլ կխփեն — Այո» խաղադրույքը: «Նապոլիի» գոլը գրեթե կասկած չի հարուցում, բայց Սարրիի թիմի պաշտպանությունում խնդիրներ կան: Թիմը 2-ական գնդակ է բաց թողել «Միլանից» ու «Պեսկարայից», ևս մեկը՝ «Բոլոնյայից»: Այնպես որ, սպասենք գոլառատ ու հետաքրքիր հանդիպման:

Թիմերը կփոխանակվեն գոլերով: Գործակիցը մեր գործընկեր Vivaro ԲԿ-ում բավական բարձր է՝ 2,02:

Օրդինար: Պարտված
Ա Սերիա, 6-րդ տուր
22:45/24 սպտ
«Նապոլի» - «Կիևո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ