Սպորտային խաղադրույքներ. Մադրիդի «Ռեալը» և «Ռայո Վալյեկանոն» 4.5 գոլից պակաս կխփեն

19:00, 20 դկտ 2015

Դեկտեմբերի 20-ին, «Սանտյագո Բեռնաբեու» ստադիոնում, Իսպանիայի Պրիմերայի 16-րդ տուրում  Մադրիդի «Ռեալը» կընդունի «Ռայո Վալեկանոյին»: «Բուքմեյքերների Ռեյտինգը», հաշվի առնելով իրավիճակը «արքայական» ակումբում, առաջարկում է խաղադրույք կատարել տոտալ 4.5-ից պակաս գոլերի վրա:

«Ռեալի» շուրջ խոսակցությունները նոր թափ ստացան այն բանից հետո, երբ պարզվեց, որ խաղացողները Ռաֆայել Բենիտեսին չեն հրավիրել տոնական ընթրիքի: Իրավիճակը թեժացրեց նաև Ժոզե Մոուրինյոյի` «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվելը: Այժմ իսպանական ԶԼՄ-ները բաժանվել են երկու մասի: Առաջինները «սերուցքայինների» ղեկին տեսնում են Զինեդին Զիդանին, իսկ մյուսները` Ժոզե Մոուրինյոյին:

Հաշվի առնելով, թե ինչպես պորտուգալացին լքեց ակումբը, չեմ կարծում, որ առաջատար ֆուտբոլիստները գոհ կլինեն են նրա հնարավոր վերադարձից:

Այնուամենայնիվ, «Ռեալի» համար հիմա կարեւոր է ինչ-որ կերպ ավարտել խաղաշրջանի առաջին կեսը, որպեսզի հետագայում անցնի հրատապ խնդիրների լուծմանը:

Գալիք խաղում նրան դիմակայելու է մի մրցակից, որի մարզիչը սպառնում է խուճապ առաջացնել թշնամու ճամբարում: Այո, «Ռեալը» պարտավոր է ջախջախել հակառակորդին սեփական հարկի տակ, սակայն ես այդպես չեմ կարծում: Մադրիդյան ակումբի ֆուտբոլիստների վրա ճնշումը չափից շատ է: Թեկուզև նրանք գլամուրային և պաթոսային են, սակայն նրանք ևս մահկանացու են: Ներկայիս իրավիճակը շատ է հիշեցնում Վանդերլեյ Լուշեմբուրգոյի, Կամաչոյի, Կեյրուշի ժամանակները:

Այդ իսկ պատճառով, խորհուրդ եմ տալիս ընտրել 4.5 գոլից պակաս տարբերակը:

Օրդինար: Պարտված
Պրիմերա, 16-րդ տուր
19:00/20 դկտ
«Ռեալ Մադրիդ» - «Ռայո Վալյեկանո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ