Սպորտային խաղադրույքներ. Հայաստան — Բելառուս. Տանտերերի համար հանդիպումն ավելի կարեւոր է

19:00, 25 մրտ 2016
Մարտի 25-ին Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կընդունի Բելառուսի թիմին: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ հաղթանակը տանտերերի համար ավելի կարեւոր է և խորհուրդ է տալիս խաղադրույք կատարել նրանց հաջողության վրա: 

Վարուժան Սուքիասյանի գլխավորումից հետո շատ բան է փոխվել Հայաստանի հավաքականում: Նա միանգամից հրավիրեց Երեւանի «Արարատի» մի քանի ֆուտբոլիստների, որոնց նախկինում անգամ մոտ չէին թողնում առաջին թիմին: Ճիշտ է, պետք է նշել, որ Նորայր Գրիգորյանն արագ հեռացվեց կազմից: Բաց է մնում այն հարցը, ինչու հրավիրել 33 տարեկան ֆուտբոլիստի:

Նաեւ չի կարելի չհիշեցնել հայկական ֆուտբոլին շրջապատող հուզմունքների մասին: Տեղի երկրպագուների շարժումը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի պահանջներն առաջ քաշելու պատճառով զրկվել է հավաքականի մասնակցությամբ հանդիպումներին այցելելու արտոնյալ իրավունքից: Վերջինս նախօրեին չգիտես ինչու որոշել է, որ մի քանի խաղացողներ այլեւս չպետք է հրավիրվեն հավաքական:

Իհարկե, տարօրինակ է, երբ հավաքականի կազմը մարզչի փոխարեն պաշտոնյան է որոշում, բայց այսպիսին է իրականությունը:

Սակայն այս ֆոնին կան նաեւ լուսավոր կողմեր: Ուրբաթ օրը հայկական ֆուտբոլը հրաժեշտ կտա Ռոման Բերեզովսկուն, ով անթիվ տարիներ պաշտպանում էր հավաքականի դարպասը:

Ոչ պակաս կարեւոր գործոն է համարվում այն, որ հյուրերի մի ամբողջ շարք առանցքային ֆուտբոլիստներ բաց կթողնեն առաջիկա խաղը: Նրանց թվում են Պավել Նեխայչիկը, Ալեքսանդր Հլեբը, Մաքսիմ Բորդաչյովը և Իգոր Ստասեւիչը:

Այստեղ կառաջարկեմ ռիսկի դիմել և խաղադրույք կատարել Հայաստանի հավաքականի հաղթանակի վրա: Այս հանդիպումը նրանց է հարկավոր: Եթե հայերը այստեղ և հիմա չհաղթեն Բելառուսին, նշանակում է, որ թիմը ռիսկի է դիմում կրկին խրվել ճահճի մեջ, որտեղ անգամ մեկ միավորն ազգային տոն կդառնա:

Այդ պատճառով տանտերերից սպասում եմ բաց և ագրեսիվ ֆուտբոլի: Կարծում եմ, նրանք կկարողանան հաղթել թուլացած մրցակցին:

Օրդինար: Պարտված
Ընկերական հանդիպում
19:00/25 մրտ
Հայաստան - Բելառուս
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ