Սպորտային խաղադրույքներ. «Բետիս» — «Ռեալ». մադրիդցիները կհաղթեն գոլառատ խաղում

22:45, 15 հկտ 2016
Պրիմերայի ութերորդ տուրում «Բետիսն» ընդունելու է «Ռեալին»։ Կարծում ենք, որ այս խաղում մադրիդյան ակումբը կհաղթի գոլառատ խաղում։

«Ռեալը» վատ մարզավիճակում է։ Թիմը երեք խաղ անընդմեջ ոչ-ոքի է խաղում։ Ընդ որում՝ վերջին ոչ-ոքին տանն է եղել՝ «Էյբարի» հետ (1։1)։ Այնուհանդերձ, «արքայական» ակումբը 15 միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է։

«Բետիսը» Գուստավո Պայետի հետ լավ մրցաշրջան է անցկացնում։ Ռուբեն Կաստրոն շարունակում է իր գոլերով առաջ տանել թիմին։ Լավ մարզավիճակում է նաև մյուս վետերան Խոակին Սանչեսը։ Հատկապես տանը Սևիլիայից ակումբը շատ լավ է հանդես գալիս։

«Բետիսից» բոլորը կմասնակցեն խաղին։ Իսկ ահա «Ռեալն» ունի մեկնարկային կազմի չորս առանցքային ֆուտբոլիստների կորուստ՝ Կազեմիրո, Լուկա Մոդրիչ, Սերխիո Ռամոս, Խամես Ռոդրիգես։ Նաև չի խաղա պորտուգալացի պաշտպան Ֆաբիու Կոենտրաուն։

«Ռեալի» կորուստները շատ լուրջ են։ Սակայն Զիդանն այս երեք անհաջող խաղերից հետո պետք է համապատսխան վերլուծություններ արած լինի, իսկ թիմի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն արդեն լավ մարզավիճակում է, Պորտուգալիայի հավաքականի կազմում վերջին երկու խաղերում նա հինգ գոլ է խփել։ Այնպես որ, կարծում ենք, որ «Ռեալը» կհաղթի գոլառատ խաղում։ «Ռեալի» հաղթանակ և գոլերը տոտալ 2,5-ից շատ։

Օրդինար: Հաղթած
Պրիմերա, ութերորդ տուր
22:45/15 հկտ
«Բետիս» - «Ռեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ