Սպորտային խաղադրույքներ. «Բանանց» — «Գանձասար» խաղը գոլառատ կլինի

17:00, 27 օգս 2017
Խաղում է
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չորրորդ տուրի շրջանակներում Երևանի «Բանացը» ընդունելու է Կապանի «Գանձասարին»: Մենք առաջարկում ենք խաղադրույք կատարել, որ խաղում նվազագույնը երեք գոլ կլինի:

«Բանանցը» մեկնարկեց «Փյունիկի» հետ 2:2 ոչ-ոքի խաղալով հետո պարտվեց առայժմ անպարտելի «Շիրակին», իսկ ահա երրորդ տուրում նույն 2:2 հաշվով ավարտեց իր խաղը երկրի գործող չեմպիոնի հետ: «Բանանցը» վատ տպավորություն չի թողնում: Պարզապես դեռևս թիմի բախտը չի բերում և երևանյան ակումբը առայժմ չգիտի, թե ինչ բան է հաղթանակը նոր մրցաշրջանում:

Նույնը կարելի է ասել նաև «Գանձասարի» մասին: Թիմը պետք է մտածի ոչ թե հաղթանակի այլ գոնե միավոր վաստակելու մասին, քանզի մեկնարկային երեք խաղերում կապանցիները միայն պարտվել են:

«Բանանցը» բավական շատ է գոլ խփում: Համեմատության համար նշեմ, որ առաջատար «Շիրակը» ևս ունի խփած չորս գոլ` ճիշտ այնքան, որքան ունի «Բանանցը»:

Վերջատարների այս մրցավեճում երկու թիմերն էլ ձգտելու են հաղթանակի: Հարձակման գիծը ավելի ուժեղ է երկու թիմերի մոտ էլ քան պաշտշանությունը: Մենք առաջարկում ենք խաղադրույք կատարել, որ խաղում նվազագույնը երեք գոլ կլինի, ինչի համար սահմանված է 2.20 գործակիցը:

Օրդինար: Պարտված
Հայաստանի բարձրագույն խումբ
17:00/27 օգս
Բանանց - Գանձասար
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ