Սպորտային խաղադրույքներ. «Բայեր» — «Տոտենհեմ» խաղը գոլառատ կլինի

22:45, 18 հկտ 2016
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի շրջանակներում կհանդիպեն գերմանական «Բայերն» ու անգլիական «Տոտենհեմը»։ Բուքմեյքերների Ռեյտինգն առաջարկում է խաղադրույք կատարել այն բանի վրա, որ խաղը գոլառատ կլինի։

«Բայերն» անկայուն է՝ մեկ լավ, մեկ վատ հանդիպում է անցկացնում։ Մեքսիկացի հարձակվող Չիչարիտոն կայուն կերպով իր գոլերը խփում է, սակայն երբեմն դա բավական չի լինում, որպեսզի թիմը հաղթի։ Բունդեսլիգայի վերջին տուրում լևերկուզենյան ակումբը պարտվեց «Վերդերին» (1։2)։ Չեմպիոնների լիգայի առաջին երկու տուրերում այն ոչ-ոքի է խաղացել ԲԿՄԱ-ի և «Մոնակոյի» հետ, սակայն այդ երկու դիմակայություններում էլ դարձել է գոլի հեղինակ, ինչը խոսում է թիմի հարձակվողական խաղաոճի մասին։

«Տոտենհեմը» շատ լավ մարզավիճակում է։ Թիմը բոլոր մրցաշարերի վերջին վեց խաղերից հինգում հաղթել է և ԱՊԼ-ի վերջին տուրում ոչ-ոքի խաղացել «Վեսթ Բրոմի» հետ։ Լոնդոնցիների կիսապաշտպան Դելե Ալին խաղ առ խաղ ավելացնում է՝ դառնալով թիմի առաջատարը։ ՉԼ-ի նախորդ երկու տուրերից առաջինում «Տոտենհեմը» պարտվել է «Մոնակոյին», իսկ մյուսում հաղթել ԲԿՄԱ-ին՝ երկուսում էլ դառնալով գոլի հեղինակ։ Հիմա անգլիական ակումբը երկրորդ տեղում է և կհանդիպի իրեն մի միավոր զիջող «Բայերին»։

Դժվար է «Տոտենհեմին» ֆավորիտի կարգավիճակ տալը, քանզի դրսում է խաղում։ Սակայն հաշվի առնելով երկու թիմեր հարձակվողական ներուժն ու արյունավետությունը՝ առաջարկում ենք խաղադրույք կատարել «երկու թիմերն էլ գոլ կխփեն» տարբերակի վրա։

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա, E խումբ, երրորդ տուր
22:45/18 հկտ
«Բայեր» - «Տոտենհեմ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ