Սպորտային խաղադրույքներ. «Արսենալ» — «Լյուդոգորեց». տանտերերը կհաղթեն գոլառատ խաղում

22:45, 19 հկտ 2016
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի շրջանակներում Լոնդոնի «Արսենալը» կընդունի «Լյուդոգորեցին»։ Բուքմեյքերների Ռեյտինգը կարծում է, որ այս խաղը գոլառատ կստացվի և կհաղթի «Արսենալը»։

«Արսենալը» խմբի առաջատարն է։ Վենգերի թիմն առաջին խաղում հյուրընկալվելիս ոչ-ոքի է խաղացել «ՊՍԺ»-ի հետ, իսկ հետո տանը 2։0 հաշվով հաղթել շվեյցարական «Բազելին»։ Հիմա կրկին տանն է խաղալու, նորից միջին կարգի թիմի դեմ։ ԱՊԼ-ում «Արսենալի» մոտ ամեն ինչ կարգին է, թիմը լավ մարզավիճակում է և «Սիթիի» հետ կիսում է առաջին տեղը։

«Լյուդոգորեցն» ի սկզբանե այս խմբի հետնապահն էր։ Հիմա բուլղարական ակումբը մեկ միավորով խմբի վերջին տեղում է։ Առաջին տուրում ոչ-ոքի է խաղացել «Բազելի» հետ, իսկ հետո տանը 1։3 հաշվով պարտվել «ՊՍԺ»-ին։ Իսկ ահա Բուլղարիայի առաջնությունում «Լյուդոգորեցը» միայն հաղթանակներ ունի և վերջին տուրում էլ հաջողության է հասել 3։1 հաշվով։

Այնուամենայնիվ, ֆուտբոլիստների կարգերի տարբերությունն ահռելի է։ Բոլոր առումներով «Արսենալն» այս խաղի ակնհայտ ֆավորիտն է։ Թիմը շատ լավ մարզավիճակում է, խաղում է տանը և ունի համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստներ, ովքեր դրվագների ընթացքում կարող են վճռել դիմակայության ելքը։ Կարծում եմ, որ կհաղթի «Արսենալը»։ Բայց հաշվի առնելով նաև լոնդոնցիների հարձակման լավ խումբն ու տանը խաղալու հանգամանքը՝ ընտրում եմ «գոլերը տոտալ 3,5-ից շատ և «Արսենալի» հաղթանակ» տարբերակը։ Մի փոքր ռիսկային է, բայց «զինագործներն» ունակ են տանը շատ գոլ խփել, բացի այդ էլ «Լյուդոգորեցը» ևս կարող է աչքի ընկնել։

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երրորդ տուր
22:45/19 հկտ
«Արսենալ» - «Լյուդոգորեց»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ