Սպորտային խաղադրույքներ. «Ալեսսանդրիա» — «Միլան». թիմերը կփոխանակվեն գոլերով

23:45, 26 հնվ 2016
Հունվարի 26-ին Իտալիայի գավաթի կիսաեզրափակչում «Ալեսսանդրիան» «Օլիմպիկո դի Տորինո» ստադիոնում կընդունի «Միլանին»: «Բուքմեյքերների Ռեյտինգն» ընդգծում է թիմերի կարգերի տարբերությունը և առաջարկում խաղադրույք կատարել այն բանի վրա, որ երկու թիմերն էլ գոլ կխփեն:

«Արջերի» կիսաեզրափակչում հայտնվելու փաստն, իհարկե, շատերին է զարմացնում, ինչպես նաև այն փաստը, որ «Ալեսսանդրիան» Իտալիայի ամենահին թիմերից մեկն է: Ակումբը հիմնադրվել է 1912 թվականին:

Պետք է նշել, որ «Ալեսսանդրիան» արդեն հասցրել է Իտալիայի գավաթից դուրս թողել «Պալերմոյին» և «Ջենոային»:

Չեմ կարծում, թե «Միլանի» համար հեշտ է լինելու այս դիմակայությունում: Ջուզեպպե Սցիենցիի թիմը գտնվում է իտալական առաջնության 3-րդ դիվիզիոնի 2-րդ հորիզոնականում և ամեն ինչ կանի հյուրերին «ջերմ» ընդունելու համար:

Հյուրերն անկայուն են գործում: «Ռոսսոներիների» գլխավոր մարզիչ Սինիշա Միխայիլովիչը հեռացման եզրին է և առաջ է մղում թիմին՝ անտեղի բացելով թիկունքը:

Այդ պատճառով էլ մի փոքր ռիսկի եմ դիմում և խաղադրույք կատարում այն բանի վրա, որ 2 թիմերն էլ գոլ կխփեն: Պետք է ավելացնել, որ հակամարտության ելքը 2 խաղերի արդյունքում է որոշվում: Մարտի 1-ին «Սան Սիրոյում» որևէ շանս ունենալու համար «Ալլեսանդրիան» անպայման պետք է գոլ խփի սեփական դաշտում: Կարծում եմ, որ նրանք հրաշալի հնարավորություն ունեն առաջին անգամ դուրս գալ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ, սկսած 1936 թվականից:

Օրդինար: Պարտված
Իտալիայի գավաթ, կիսաեզրափակիչ
23:45/26 հնվ
«Ալեսսանդրիա» — «Միլան»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ