Սպորտային խաղադրույքներ. Ալբանիան դիմադրություն ցույց կտա Իսպանիային

22:45, 09 հկտ 2016
Խաղում է
ԱԱ-2018-ի ընտրական մրցաշարի երրորդ տուրում Ալբանիան սեփական հարկի տակ կխաղա Իսպանիայի հետ: Այս հավաքականներն ընդգրկված են G խմբում: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ ալբանացիները տանը դիմադրություն ցույց կտան ավելի տիտղոսակիր մրցակցին և խորհուրդ տալիս խաղադրույք կատարել տանտերերի (+1,5) ֆորայով հաղթանակի վրա: 

Որքան էլ զարմանալի է, G խմբում երկու տուրերից հետո առաջատար է ոչ թե Իսպանիան կամ Իտալիան, այլ Ալբանիան: Ալբանացիները կարողացան օգտվել իսպանացիների և իտալացիների ոչ-ոքիից ու հիմա 6 միավորով գլխավորում են աղյուսակը: Ճիշտ է՝ Ալբանիան հաղթանակ է տարել այնպիսի համեստ թիմերի նկատմամբ, ինչպիսիք են Մակեդոնիան ու Լիխտենշտեյնը, բայց մենք լավ հիշում ենք, թե ինչպես Ջիանի Դե Բիազիի թիմն անցկացրեց նախորդ ընտրական փուլը: Բավական է հիշել, որ նախորդ ընտրական փուլում թիմը հաղթել է Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիային և փոխչեմպիոն Ֆրանսիային (ֆրանսիացիների հետ հանդիպումները չէին հաշվվում ու ընկերական էին համարվում): Բացի այդ, Ալբանիան բավականին լավ տեսք ուներ ամռանը կայացած Եվրոպայի առաջնությունում, խմբում զբաղեցրեց երրորդ տեղը և միայն խփած ու բաց թողած գոլերի վատ հարաբերության պատճառով չշարունակեց պայքարը:

Իսպանիան, ընդհանուր առմամբ, շատ լավ հանդիպում անցկացրեց Իտալիայի հետ, մեծ տարածքային առավելություն ունեին, բայց խաղավերջում Լոպետեգիի ֆուտբոլիստների մոտ հոգնածություն զգացվեց, ինչը հանգեցրեց նրան, որ Իտալիան պատասխան գնդակը խփեց:

Սա Իսպանիայի համար երկրորդ անընդմեջ արտագնա հանդիպումն է: Ալբանիան հաստատ խաղալու է երկրորդ համարով և շեշտը դնելու է պաշտպանության վրա: Կարծում եմ՝ այդքան ուղևորություններից և Իտալիայի հետ հանդիպումից հետո իսպանացիները մի փոքր հոգնած տեսք կունենան: Հաշվի առնելով այն, որ ալբանացիներն ամուր պաշտպանություն ունեն և խաղում են իրենց երկրպագուների առջև, կարելի է խաղադրույք կատարել նրանց (+1,5) ֆորայով հաղթանակի վրա: Սա նշանակում է, որ թեկուզ մեկ գնդակի տարբերությամբ ալբանացիների պարտությունը ձեզ շահույթ կբերի: Գործակիցը բավականին լավն է՝ 1,83:

Օրդինար: Պարտված
ԱԱ-2018. որակավորում. G խումբ. երրորդ տուր
22:45/9 հկտ
Ալբանիա - Իսպանիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ