Սպորտային խաղադրույքներ․«Սևիլյան» մեկնարկային րոպեներից կշարժվի առաջ

00:30, 07 փտր 2018
Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ պատասխան խաղի շրջանակներում միմյանց դեմ կմրցեն «Սևիլյան» ու «Լեգանեսը»։ Հանդիպումը կկայանա Սևիլյայի «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 00։30-ին։ 

Արքայական գավաթի խաղարկությունը մոտենում է իր հանգուցալուծմանը։ Կիսաեզրափակիչ պատասխան խաղերից հետո պարզ կդառնան եզրափակչի մասնակիցները, որոնք գավաթի համար կպայքարեն ավելի ուշ՝ ապրիլի 21-ին։

«Սևիլյան» և «Լեգանեսը» առաջին խաղում մեկական գնդակ ուղարկեցին միմյանց դարպասը։ Ակնհայտ է, որ «Լեգանեսին» «Ռամոն Սանչես Պիսխուանում» շատ ավելի բարդ է լինելու քան երկու շաբաթ առաջ «Սանտիագո Բեռնաբեուում»։ Պատճառը մեկն է․ Մոնտելայի թիմը շատ ավելի մեծ կարևորություն է տալիս գավաթային խաղերին քան դա անում էր աշխարհի լավագույն մարզիչը։ «Սևիլյայի» ապագան ՉԼ-ում ևս մշուշոտ է։ Անդալուզիական թիմի մրցակիցը Մխիթարյանի նախկին թիմն է՝ «Մանչեսթեր Յունայթեդը»։

«Սևիլյան» պետք է որ հայտնվի եզրափակչում։ Սակայն առաջարկում ենք ավելի հետաքրքիր խաղադրույք։ Տնային խաղում տանտերերը առաջին րոպեներից կփորձեն լուծել առկա խնդիրները։ Չնայած նրան, որ գործող հաշիվը ձեռնտու է Մոնտելայի սաներին, նրանք պետք է դասեր քաղեն «Լեգանեսի» մրցելույթներից և մեկնարկային րոպեներից շարժվեն առաջ։ «Սևիլյան» կհաղթի առաջին կեսում։ Սահմանված է 2,02 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
Իսպանիայի գավաթ 2017-18․ կիսաեզրափակիչ
00:30/7 փտր
«Սևիլյա» - «Լեգանես»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ