«Սպարտա» — «Վիլյառեալ». Ալեքսանդր Վիշնեվսկու կանխատեսումը

23:05, 14 ապր 2016
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Ալեքսանդր Վիշնեվսկին կանխատեսում է արել «Սպարտա» — «Վիլյառեալ» հանդիպման վերաբերյալ: Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում նա խաղադրույք է կատարում հյուրերի հաղթանակի ու ՏՇ 1,5 գոլի վրա: 

Պրահայի «Սպարտան» դարձավ Եվրոպա լիգայում «Վիլյառեալի» 6 մրցակիցներից առաջինը, որը կարողացավ գոլ խփել «Մադրիգալ» մարզադաշտում: Մնացած բոլոր տնային խաղերում «դեղին սուզանավը» «չոր» հաշվով հաղթանակներ էր տարել և միայն «Սպարտային» հաղթեցին ոչ այդքան հարմարավետ 2:1 հաշվով: Իսկ դա նշանակում է, որ իսպանացիները պետք է բարձր կենտրոնացվածություն ցուցաբերեն պատասխան խաղում: Փլեյ-օֆֆում «Վիլյառեալի» նախորդ արտագնա հանդիպումները («Նապոլիի» և «Բայերի» դեմ) հաջորդել են տնային խաղերին և երկու դեպքում էլ ոչ-ոքի են խաղացել, թեև կարող էին իրենց թույլ մեկ գոլի տարբերությամբ պարտվել, քանզի տանը վստահ հաղթանակներ էին տարել: Միևնույն ժամանակ «դեղին սուզանավը» շատ է մտադրված Եվրոպա լիգայում հաղթանակ տանելուն և այժմ կարող է լիովին կենտրոնանալ այս մրցաշարի վրա, քանզի առաջնությունում բավականին մեծ առավելություն ունի 5-րդ հորիզոնականը զբաղեցնող թիմի նկատմամբ:

Այժմ «Վիլյառեալի» ֆուտբոլիստները հասկանում են, որ առաջին խաղի արդյունքով «Սպարտայի» նկատմամբ առավելությունն այդքան էլ մեծ չէ: Բավական է պարտվել 0:1 հաշվով, և նրանք դուրս կթռչեն, թեև մրցակիցների կարգերի մեջ տարբերությունը բավականաչափ լուրջ է, և «Վիլյառեալի» առավելությունն առաջին խաղում արժանի էր ավելի խոշոր հաշվի. իսպանացիներն այդ ժամանակ 25 հարված են կատարել դարպասին (դրանցից 10-ը` դեպի դարպասը) և վաստակել են 10 անկյունային: Կարծում եմ` Պրահայում «Վիլյառեալը» լավ շանսեր ունի խփելու այն գոլերը, որոնք չգրանցվեցին «Մադրիգալում»: Ընդ որում, որ «Սպարտան» բավականին լուրջ կորուստներ ունի պաշտպանությունում: Որակազրկված են միանգամից երկու հիմնական պաշտպանները: «Սպարտայի» գլխավոր մարզիչն ասել է, որ դրա պատճառով նա այլ խաղացողների օգտագործելու է իրենց համար ոչ սովորական դիրքերում և դաշտ է դուրս բերելու երիտասարդ ֆուտբոլիստների:

Ենթադրում եմ, որ «Վիլյառեալը» լավ շանսեր ունի օգտվել իր ոչ ամենաբարձրակարգ մրցակցի կադրային խնդիրներից և նույնիսկ խփել երկու գնդակ: «Սպարտային» պետք է գոլ խփել, այնպես որ, «Վիլյառեալը» հնարավորություններ կունենա, որպեսզի անցկացնի վտանգավոր հակագրոհներ: Հյուրերի տոտալ 1,5 գոլից շատ խաղադրույքի համար սահմանել են 1,99 գործակից: Այս ժամանակ կարելի է ավելի բարձր` 2,55 գործակցով խաղալ «Վիլյառեալի» հաղթանակ ու ՏՇ 1,5 գոլ տարբերակով: Ընտրում եմ հենց այս խաղադրույքը:

Մտածում եմ նաև ավելի ռիսկային խաղադրույքի մասին` 3,37 գործակցով «Վիլյառեալի» հաղթանակ ու ՏՇ 2,5 գոլ: Ամենայն հավանականությամբ, ոչ թե «Վիլյառեալը» կարողանա խփել իր երրորդ գնդակը, այլ «Սպարտան» աչքի ընկնի գոլով: Առաջին հայացքից դա այդքան էլ հեշտ չի թվում. «Վիլյառեալն» այս մրցաշրջանում շեշտը դրել է պաշտպանությունում ամրության վրա և հիանալի է պաշտպանվում` անցկացնելով շատ «չոր» հանդիպումներ: Բայց այժմ վնասվածք ունեն Մուսակիոն և Բոներան` «Վիլյառեալի» միանգամից երկու կենտրոնական պաշտպանները: Նախորդ խաղում առանց նրանց էլ «Վիլյառեալը» կարողացավ 2:0 հաշվով հաղթել «Խետաֆեին», պաշտպանության կենտրոնում խաղացնելով Վիկտոր Ռուիզին և Բայիին, բայց վերջինս դեռևս լավ պատրաստված չէ ու չնայած տաղանդին` մեծ հուսալիությամբ աչքի չի ընկնում: Բային ոչ մեկ անգամ է ոչ պարտադիր իրավիճակներում իր անիմաստ խախտումներով խնդիրներ ստեղծել թիմին, և միևնույն ժամանակ իվուարցին ցանկացած խաղում դեռևս մի փոքր վտանգավոր է պաշտպանության համար: «Սպարտան» ընդհանրապես շատ է գոլ խփում և շեշտը դնում է հարձակվողական ֆուտբոլի վրա: Եվ եթե թիմը կարողացավ հյուրընկալվելիս գոլ խփել «Վիլյառեալին», ապա կարող է դա անել նաև տանը: Բայց այս խաղում արդյունավետության առումով ավելի մեծ հույսեր կան հենց «Վիլյառեալից», այլ ոչ թե երկու թիմերից:

Օրդինար: Հաղթած
Եվրոպա լիգա. 1/4 եզրափակիչ. պատասխան հանդիպում (առաջին հանդիպումը` 1:2)
23:05/14 ապր
«Սպարտա» - «Վիլյառեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ