Սլովակիա — Հյուսիսային Իռլանդիա. Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

22:45, 04 հնս 2016
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Տրնավայի «Անտոն Մալատինսկի» մարզադաշտում կայանալիք Սլովակիա — Հյուսիսային Իռլանդիա ընկերական հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում երկուսից ավել գոլ պետք չէ սպասել: 

Ենթադրում եմ, որ այս խաղում ամեն ինչ կվճռի մեկ գնդակը: Չեմ բացառում, որ ընդհանրապես գոլեր չլինեն: Ինչպես ցանկացած բրիտանական թիմ` բացառությամբ Անգլիայի հավաքականի, Հյուսիսային Իռլանդիան իր խաղը կառուցում է եզրերով, հյուսիսիռլանդացիները դեպի տուգանային հրապարակ շատ փոխանցումներ են կատարում: Սլովակներն այդպիսի ֆուտբոլին սովոր են ու ադապտացված: Գերմանիայի հավաքականի նկատմամբ 3:1 հաշվով հաղթանակը չպետք է ոչ մեկին մոլորության մեջ գցի: Ուղղակի այդպես ստացվեց: Ընկերական հանդիպում էր, բացի այդ, գերմանացիները հիմնական կազմով չէին խաղում: Դժվար թե Լյովն այդ խաղին լուրջ էր պատրաստվել:

Կարծում եմ, որ Սլովակիա — Հյուսիսային Իռլանդիա խաղում մենք մեծ քանակությամբ գոլեր չենք տեսնի: Ինձ թվում է` իմաստ կա այս խաղում խաղալ տոտալ քչի վրա: Տոտալ 2,5-ից քիչ գոլի համար սահմանված է 1,57 գործակիցը: Ես նույնիսկ կավելացնեի, կարելի է խաղալ տոտալ 2-ից քիչ գոլի վրա: Այստեղ գործակիցը երկուսից շատ է` 2,04: Թիմերից վառ ու հարձակվողական ֆուտբոլ չեմ սպասում, բացի այդ, պետք է խնայել ուժերը Եվրոյից առաջ:

Օրդինար: Հաղթած
Ընկերական հանդիպում
22:45/4 հնս
Սլովակիա - Հյուսիսային Իռլանդիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Ընկերական հանդիպում
22:45/4 հնս
Սլովակիա - Հյուսիային Իռլանդիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ