Սիմոնա Հալեպ — Էլինա Սվիտոլինա. Աննա Չակվետաձեի վիդեոկանխատեսումը

16:00, 07 հնս 2017
Հայտնի ռուս թենիսիստուհի, աշխարհի նախկին 5-րդ ռակետ, WTA-ի առանձին մրցաշարերում 8 տիտղոս նվաճած, «Евроспорт» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Աննա Չակվետաձեն կանխատեսում է արել Փարիզում ընթացող Ռոլան Գարոսի կանանց մենախաղի քառորդ եզրափակչի Սիմոնա Հալեպ — Էլինա Սվիտոլինա հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ թենիսիստուհիները նվազագույնը 21 գեյմ կխաղարկեն:

https://youtu.be/qrYqClRcnFY

Ողջույն ընկերներ: Հաջորդ հանդիպումը՝ Սիմոնա Հալեպ — Էլինա Սվիտոլինա: Կարծում եմ, որ 20,5-ից շատ գեյմ կլինի, որովհետև յուրաքանչյուր սեթում թեժ պայքար եմ սպասում: Սվիտոլինան վերջերս հաղթել է Սիմոնային, չնայած ռումինուհին այս մրցաշարում ավելի լավ տեսք ունի: Ճիշտ է, Իտալիայում անցկացված մրցաշարի պայմանները մի փոքր այն չէին՝ ավելի արագ կորտեր, այլ գնդակներ: Սիմոնան վնասել է ոտքը, բայց ցանկացած դեպքում, Սվիտոլինան հարձակվողական թենիս կխաղա, նա գիտի, թե ինչպես անհարմարություն պատճառել Հալեպին:

Մի փոքր անսպասելի էր, որ Հալեպը հաղթեց Սուարես-Նավարոյին: Կարծում եմ, որ ոչ-ոք չէր սպասում, որ կանանց թենիսում նման բան կարող էր լինել: Ակնկալում եմ պայքար յուրաքանչյուր գնդակի համար: Տոտալ 20,5-ից շատ գեյմ:

Օրդինար: Հաղթած
Ռոլան Գարոս, կանանց մենախաղ, 1/4 եզր.
16:00/7 հնս
Սիմոնա Հալեպ — Էլինա Սվիտոլինա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ