Շվեդիա – Չեխիա: Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:45, 24 մրտ 2022
«Матч ТВ» հեռուստաալիքի մեկնաբան և «Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Շվեդիա – Չեխիա ԱԱ-2022-ի անցումային խաղերի կիսաեզրափակչի հանդիպման վերաբերյալ։

Շվեդները հյուրընկալելու են Չեխիայի հավաքական։ Շատ հետաքրքիր հանդիպում է սպասվում։ Շվեդիան բացահայտ ֆավորիտ է։ Այս թիմը կարողանում է խաղալ արդյունքի վրա և մենք դրանում արդեն համոզվել ենք։ Երբ հերթը հասնում է այնպիսի խաղերի, որտեղ ամեն գնով պետք է արդյունքի հասնել, շվեդները դա անում են։ Ճիշտ է, խմբային փուլում իրենք իրենց համար դժվարություններ ստեղծեցին՝ 0։2 հաշվով պարտվելով Վրաստանին, իսկ հետո նվազագույն հաշվով զիջելով իսպանացիներին։ Արդյունքում՝ Շվեդիան զբաղեցրեց խմբում 2-րդ տեղն ու հայտնվեց անցումային խաղերում։

Չեխիան վազող և պրեսինգի դիմող թիմ է, որն ունի բավականին ուժեղ խաղացողներ։ Ամենահաճելի մրցակիցը չէ Շվեդիայի համար։ Այս զույգի հաղթողը կխաղա Լեհաստանի հետ։

Չեխերը 3 անընդմեջ խաղ անառիկ են պահել սեփական դարպասը՝ գոլ բաց չթողնելով Քուվեյթից, Էստոնիայից և Բելառուսից։ 2 գոլ են բաց թողել Ուելսից և 1-ը՝ Ուկրաինայից։ Միայն Բելգիան է կարողացել Չեխիայի այս հավաքականին 2-ից ավել գոլ խփել։

Շվեդիան խաղում է տանը, բայց այս թիմը գերհարձակողական ֆուտբոլ չի ցուցադրում։ Ընտրում եմ Շվեդիան կխփի 1-2 գոլ խաղադրույքը՝ 1․66 գործակցով։

Մրցույթ․ Նորվեգիա — Հայաստան․ Գուշակե՛ք հաշիվը և շահեք 10 000 դրամ

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022
23:45/24 մրտ
Շվեդիա – Չեխիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ