«Շտուտգարտ» – «Բորուսիա Դորտմունդ». Ալեքսեյ Անդրոնովի կանխատեսումը

23:30, 09 փտր 2016
«Матч ТВ»-ի մեկնաբան Ալեքսեյ Անդրոնովը կանխատեսում է արել Գերմանիայի գավաթի 1/4 եզրափակչի «Շտուտգարտ» — «Բորուսիա Դորտմունդ» հանդիպման վերաբերյալ: Խաղը կկայանա այսօր՝ «Մերսեդես-Բենց Արենա» մարզադաշտում: Անդրոնովը կարծում է, որ գոլառատ խաղում կհաղթեն հյուրերը:

«Բորուսիան» հայտարարել է, որ պատրաստվում է հաղթել Գերմանիայի գավաթում: «Շտուտգարտն» իր հերթին հրաշալի է սկսել 2-րդ շրջանը՝ տոնելով 3 անընդմեջ հաղթանակ: «Շտուտգարտը» նորեկներ ունի՝ Գրոյսկրոյցն ու Կրավեցը, ով կարող է այս խաղում հայտնվել մեկնարկային կազմում: Չպետք է մոռանանք, որ Գերմանիայի գավաթի խաղարկությունը ոչ միայն հեղինակավոր մրցաշար է, այլև գումար աշխատելու աղբյուր: «Վերդերի» համար գումարային հարցերը կարևոր չեն, քանի որ թիմն առաջնությունում կյանքի ու մահվան պայքար է տալիս: «Շտուտգարտը» լքեց վտանգավոր գոտին և կարող է մի փոքր հանգստանալ: Գումարած դրան՝ դորտմունդյան ակումբը ծանոթ մրցակից է նրանց համար: Հավանաբար «Շտուտգարտը» ագրեսսիվ ու համարձակ կխաղա, այն հույսով, որ կհաջողվի դրական արդյունքի հասնել: Կարծում եմ, որ «Բորուսիան» ֆավորիտ է այս խաղում: «Շտուտգարտը» շատ է էմոցիոնալ ուժեր կորցրել. 3 անընդմեջ հաղթանակ, որոնցից երկուսը հյուրընկալվելիս, իսկ մյուսը տանը՝ վերջին րոպեներին: Կարծում եմ, որ շտուտգարտցիները կարող են ընկճված տեսք ունենալ: «Բորուսիայի» պաշտպանությունում ամեն ինչ չէ, որ կարգին է: Այս տարի թիմը շատ է բաց թողնում: Այստեղից հետևություն եմ անում և առաջարկում ««Բորուսիայի» հաղթանակ և ՏՇ 3 գոլ» խաղադրույքը:

Օրդինար: Հաղթած
Գերմանիայի գավաթ, 1/4 եզրափակիչ
23:30/9 փտր
«Շտուտգարտ» – «Բորուսիա Դորտմունդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ