«Շախտյոր» — «Մանչեսթեր Սիթի». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:45, 06 դկտ 2017
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի առաջնության և առաջատար եվրոպական լիգաների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի «Շախտյոր» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ հաշիվը կբացեն տանտերերը:

«Սիթին» «Ման. Յունայթեդի» դեմ ԱՊԼ-ի կարևոր խաղից առաջ մեկնում է Խարկով: Կարծում եմ, որ Գվարդիոլան կխաղացնի այն ֆուտբոլիստներին, ովքեր հազվադեպ հայտնվում խաղադաշտում: ԱՊԼ-ի խաղերը մեծ ուժեր են խլում, իսկ ՉԼ-ում «քաղաքաբնակները» 5 խաղում նույնքան հաղթանակ են տարել և ապահովել առաջին հորիզոնականը:

«Շախտյորը» պետք է չպարտվի «Մանչեսթեր Սիթիին»: Հնարավոր է, որ «Սիթիի» կազմում խաղա Զինչենկոն: «Հանքափորները» կխաղան օպտիմալ կազմով: Կարծում եմ՝ ուկրաինական ակումբը կարող է գոնե ոչ-ոքի խաղալ: Առաջին խաղի հատկապես առաջին խաղակեսում «Շախտյորը» շատ լավ տեսք ուներ: Չեմ բացառում, որ տանը «Շախտյորը» կարող է նաև հաղթել, բայց ամենայն հավանականությամբ չի պարտվի:

Այստեղ պետք է գոլեր լինեն: Կարծում եմ, որ տանտերերը ագրեսիվ կսկսեն և կփորձեն առաջինը գոլ խփել: «Մանչեսթեր Սիթին» ներքին առաջնությունում նման հնարավորություն տալիս է իր մրցակիցներին, ինչու՞ «Շախտյորն» էլ չօգտվի դրանից:

Խաղադրույք եմ կատարում «առաջին գոլ — «Շախտյոր»» տարբերակի վրա: «Շախտյորն» անհամեմատ ավելի մոտիվացված կլինի, իսկ «Սիթին» կհիշի մանչեսթերյան դերբիի մասին:

Օրդինար: Հաղթած
ՉԼ, F խումբ, 6-րդ տուր
23:45/6 դկտ
«Շախտյոր» — «Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ