«Շախտյոր» — «Ֆեյենորդ»․ Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:45, 01 նյմ 2017
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը վիդեոկանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Շախտյոր» — «Ֆեյենորդ» հանդիպման վերաբերյալ: Գենիչը կարծում է, որ ուկրաինական ակումբը 2 խաղակեսում էլ գոլ կխփի։

«Շախտյորը», որը 3 տուրում 2 հաղթանակ է տարել, կընդունի «Ֆեյենորդին»։ Ռոտերդամում ուկրաինական ակումբը կարևոր հաղթանակ տարավ։ Այս անգամ թիմը տանն է խաղալու։ Իհարկե, տուն ասվածը հարաբերական է, քանի որ խաղը Խարկովում է լինելու, բայց «Շախտյորը» կստանա համապատասխան աջակցություն։

«Հանքափորները» զոհաբերեցին Ուկրաինայի առաջնության վերջին տուրի հանդիպումը։ Առաջատարը լիգայի վերջին թիմի հետ ոչ-ոքի խաղաց, բայց չես ասի, թե շատ կարևոր միավորներ կորցրեց։ «Շախտյորի» մտքում այսօրվա խաղն էր։

Կարծում եմ, որ «Շախտյորն» ավելի ուժեղ է ներկայիս «Ֆեյենբորդից» Հոլանդական ակումբը միավոր չունի։ Կարծում եմ, որ «Շախտյորի» լատինամերիկյան հարձակվողական եռյակն իր գործը կանի, ինչպես արեց առաջին խաղում։ Բերնարդն այնտեղ դուբլի հեղինակ դարձավ։

Ըստ իս, «Շախտյորը» շեշտը կդնի արագ գոլի վրա, որից հետո կնահանջի և կստիպի մրցակցին բացվել։ Կարծում եմ, որ «հանքափորները» նվազագույնը 2 գոլ կխփեն, այն էլ՝ տարբեր խաղակեսերում։ Վերցնում եմ ««Շախտյորը» կխփի երկու խաղակեսում էլ» խաղադրույքը։ Հավատում եմ Դոնեցկի թիմին։

Օրդինար: Հաղթած
ՉԼ, խմբային փուլ, 4-րդ տուր
23:45/1 նյմ
«Շախտյոր» — «Ֆեյենորդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ