Սերենա Ուիլյամս — Սվետլանա Կուզնեցովա. Աննա Չակվետաձեի վիդեոկանխատեսումը

18:00, 04 հլս 2016
Հայտնի ռուս թենիսիստուհի, աշխարհի նախկին 5-րդ ռակետ, WTA-ի առանձին մրցաշարերում 8 տիտղոս նվաճած, «Евроспорт» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Աննա Չակվետաձեն կանխատեսում է արել Լոնդոնում ընթացող Ուիմբլդոնի կանանց մենախաղի չորրորդ շրջանի Սերենա Ուիլյամս — Սվետլանա Կուզնեցովա հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ առաջիկա խաղում ռուս թենիսիստուհին կկարողանա դիմադրել Ուիլյամսին, և կխաղարկվի 20-ից շատ գեյմ:

https://youtu.be/fjf7Xs6r_tk

Ողջույն բոլորին!

Վաղը ռուս թենիսիստուհի Սվետլանա Կուզնեցովան կխաղա առաջին ռակետ Սերենա Ուիլյամսի հետ:

Կարծում եմ, որ ռուս թենիսիստուհին պետք է պայքար հարկադրի: Խոտածածկի վրա աղջիկները չեն հանդիպել, բայց կարծում եմ, որ 20-ից շատ գեյմ կլինի: Տեսաք՞, թե ինչպես Կուզնեցովան խաղաց Սլոան Սթիվենսի հետ: Որքան մեծ նվիրումով էր խաղում, մինչև վերջ, մինչև վերջին հարվածը նա փորձեց խաղ վերադառնալ, չնայած 3-րդ սեթում զիջում էր 2:5 հաշվով:

Նման հանդիպումներից հետո խաղալը հոգեբանորեն ավելի հեշտ է լինում, մանավանդ, որ նա խաղալու է ընդգծված ֆավորիտի հետ: Սերենան միշտ ֆավորիտ է, բայց, ամեն դեպքում, Կուզնեցովան գիտի, թե ինչպես խաղալ Ուիլյամսի դեմ: Նա Մայամիի մրցաշարում այս տարի արդեն հաղթել է Սերենային: Ճիշտ է, գրունտի վրա այնքան էլ լավ արդյունք չեղավ, բայց Սերենան վախենում է Սվետլանա Կուզնեցովայից: Նա հաստատ չի սիրում խաղալ ռուս թենիսիստուհու հետ: Հնարավոր է, որ դա լրացուցիչ մոտիվացիա լինի ամերիկուհու համար, բայց կարծում եմ, որ Կուզնեցովան կկառչի հիմնականում նրա մատուցումից: Եթե կարողանա լավ ընդունել առաջին գնդակը, ապա մինչև վերջ կպայքարի:

Օրդինար: Պարտված
Ուիմբլդոն-2016, կանանց մենախաղ, 4-րդ շրջան
18:00/4 հլս
Սերենա Ուիլյամս - Սվետլանա Կուզնեցովա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ