Սերենա Ուիլյամս — Գարբին Մուգուրուսա. Աննա Չակվետաձեի վիդեոկանխատեսումը

17:00, 04 հնս 2016
Հայտնի ռուս թենիսիստուհի, աշխարհի նախկին 5-րդ ռակետ, WTA-ի առանձին մրցաշարերում 8 տիտղոս նվաճած, «Евроспорт» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Աննա Չակվետաձեն կանխատեսում է արել Ռոլան Գարոսի կանանց եզրափակչի Սերենա Ուիլյամս — Գարբին Մուգուրուսա հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ առաջիկա խաղում իսպանացին կհաղթի աշխարհի առաջին ռակետին ու կհաղթի «Մեծ սաղավարտի» իր առաջին մրցաշարում: 

https://youtu.be/OfZHXS_VRWw

Ողջույն բոլորին: Վաղը կկայանա Ռոլան Գարոսի կանանց եզրափակիչը: Սերենա Ուիլյամսը կհանդիպի Գարբին Մուգուրուսային: Դուք գիտեք, որ Սերենա Ուիլյամսն այս մրցաշարում շատ բարդ հանդիպումներ է անցկացնում: Վախենում եմ, որ Մուգուրուսայի հետ շատ դժվար կլինի: Ընդհանրապես, եթե վերլուծենք այս թենիսիստուհիների հանդիպումները, ապա Գարբինն այս մրցաշարում ավելի լավ տեսք ունի: Սերենային պետք է ավելացնել, բայց ինձ թվում է, որ ամերիկացին շատ է նյարդայնանալու, քանի որ արդեն որքան անգամ նրան չի հաջողվում հաղթել «Մեծ սաղավարտի» ևս մեկ մրցաշար ու հավասարվել Շտեֆի Գրաֆի հետ: Ինձ թվում է, որ Սերենան թենիս է խաղում միայն նրա համար, որպեսզի տիտղոսներով գերազանցի Շտեֆիին: Դեռևս ոչ մի կերպ չի հաջողվում:

Այսօր Սերենան խաղաց Կիկի Բարտենսի հետ: Կիկին վնասվածք ուներ: Ստեղծվում էր այնպիսի տպավորություն, որ Սերենան առավելագույն ուժերն էր գործադրում, որպեսզի հաղթեր վնասվածք ունեցող խաղացողին: Մուգուրուսան շատ վստահ տեսք ուներ, թուլացավ միայն հանդիպման վերջնամասում, բայց վերջիվերջո նա դեռ երիտասարդ աղջիկ է: Սերենայի հետ նա կորցնելու ոչինչ չունի, Ստոսուրի հետ ուներ: Արագությամբ Մուգուրուսան չի զիջում ամերիկացուն, մատուցումները թույլ են, բայց հավատում եմ, որ նա Ռոլան Գարոսի եզրափակչում անակնկալ կմատուցի և կնվաճի տիտղոսը:

Օրդինար: Հաղթած
Ռոլան Գարոս. կանանց մենախաղ. եզրափակիչ
17:00/4 հնս
Սերենա Ուիլյամս - Գարբին Մուգուրուսա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ