«Սելթիկ» — «Մանչեսթեր Սիթի». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

22:45, 28 սպտ 2016
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի «Սելթիկ» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպման վերաբերյալ։ Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում Գվարդիոլայի թիմը վստահ հաղթանակ կտանի։

«Մանչեսթեր Սիթիի» մոտ հիմա ամեն բան կարգին է։ Թիմն ուղղակի հաղթում է բոլորին։ Առաջնությունում առանց կորստի է։ Ագուերոն կայուն կերպով գոլ է խփում։ Չեմպիոնների լիգայում ջախջախեցին Մյոնխենգլադբախի «Բորուսիային»։ Չգիտեմ՝ «Սելթիկն» ինչ կարող է առաջարկել այսպիսի «Սիթիին»։ Երևի միայն կօգնի «Սելթիկ Պարկի» անհավանական մթնոլորտը։ Հնարավոր է՝ Բրենդան Ռոջերսն ինչ-որ բան կմտածի, բայց դժվար կանգնեցնի «Սիթիին»։ Ըստ իս՝ «Սիթին» պետք է հանգստորեն հաղթի Գլազգոյում։ Այնուամենայնիվ, այս թիմը համեմատ ներկայիս «Սելթիկի»՝ այլ մոլորակից է։ Կարծում եմ՝ արժե վերցնել (-1,5) ֆորայով «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը։ «Սելթիկն» ինչ-որ ժամանակ կդիմադրի, բայց երկար չի դիմանա, 2:0, 3:0, 3:1՝ այս հանդիպման համար նման ելքեր եմ կանխատեսում։ Գործակիցը շատ լավն է՝ 1,95։

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երկրորդ տուր
22:45/28 սպտ
«Սելթիկ» - «Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ