«Սելթիկ» – «Աստանա». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

22:45, 03 օգս 2016
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի «Սելթիկ» – «Աստանա» պատասխան հանդիպման վերաբերյալ, որը կկայանա այսօր՝ Գլազգոյի «Սելթիկ Պարկ» մարզադաշտում: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում տանտերերը առաջին խաղակեսում և խաղում կհաղթեն: Հիշեցնենք, որ Ղազախստանում կայացած հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Մեկնաբանեցի «Սելթիկ» — «Բարսելոնա» խաղը: Առաջին խաղակեսում խաղաց հիմնական կազմը: Շոտլանդական ակումբը շատ լավ տեսք ուներ: Հատկապես դուր եկավ Պատրիկ Ռոբերտսի խաղը: Երկրորդ խաղակեսում Բրենդան Ռոջերսը գրեթե բոլոր խաղացողներին փոխարինեց՝ «Աստանայի» դեմ հանդիպումից առաջ նրանց տալով հանգստի հնարավորություն: Առաջին խաղում «Սելթիկը» մեծ հաշվով լավ չխաղաց: Պայմանները նրա համար անսովոր էին, իսկ «Աստանան» վատ չխաղաց: Արհեստական խոտածածկի վրա լավ չգործեցին և՛ «Սելթիկի» ֆուտբոլիստները, և՛ Բրենդան Ռոջերսը: Այդպիսի խաղով 1:1 հաշիվը շոտլանդացիների համար լավ արդյունք է: Բայց հիմա, սեփական մարզադաշտում երկրպագուների աջակցությամբ «Սելթիկը» կարող է հաջողության հասնել: Իհարկե, Ղազախստանի թիմը դիմանալու համար ուժ ունի, բայց «Սելթիկը» տանը ուժեղ է: «Լինկոլնին» շոտլանդական ակումբն առաջին խաղակեսում 3 գոլ խփեց: Ենթադրում եմ, որ 1 գոլ կխփի նաև «Աստանային»: Կարելի է վերցնել ««Սելթիկը» 2 խաղակեսերում էլ գոլ կխփի» տարբերակը, բայց նախընտրում եմ ««Սելթիկի» հաղթանակ առաջին խաղակեսում և խաղում» խաղադրույքը: Գործակիցը բավական լավն է՝ 2,42: Չեմ կարծում, որ «Աստանան» դուրս մնալու կապակցությամբ շատ կտխրի: Իհարկե, ղազախական թիմը կցանկանար ՉԼ-ի խմբային փուլում հայտնվել, բայց ես լսել եմ, որ այս մրցաշրջանում «Աստանային» Եվրոպա լիգան էլ է բավարարում:

Օրդինար: Հաղթած
ՉԼ, որակավորման 3-րդ փուլ
22:45/3 օգս
«Սելթիկ» – «Աստանա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ