«Սելտա» – «Ռեալ»: Ալեքսանդր Վիշնևսկիի կանխատեսումը

20:30, 02 ապր 2022
«Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Ալեքսանդր Վիշնևսկին կանխատեսում է արել «Սելտա» – «Ռեալ» Իսպանիայի Լա լիգայի 30-րդ տուրի հանդիպման վերաբերյալ:

«Ռեալը» երկար անպարտելի շարքից հետո տանը 0:4 հաշվով պարտվեց «Բարսելոնային»: Դա իսկական շոկ էր, որին շատ քչերն էին սպասում:

Ինչպիսին կլինի մադրիդցիների պատասխանը: Իրավիճակն «Արքայական ակումբի» օգտին չէ, որովհետև խաղացողների գրեթե կեսը մեկնել էր Հարավային Ամերիկա ու Բրազիլիայի և Ուրուգվայի հավաքականների կազմում մասնակցել Մունդիալի որակավորման խաղերին: Դրանից հետո՝ երկար ու հոգնեցուցիչ ճանապարհ: Բացի այդ, առջևում «Չելսիի» հետ դիմակայությունն է: Մի խոսքով՝ ամեն ինչ շատ բարդ է դասավորվել Անչելոտիի թիմի համար: Տրամաբանությունն ասում է, որ պետք է խաղադրույք կատարել ոչ «Ռեալի» օգտին, սակայն վիճակագրությունն այլ բան է ապացուցում:

Ընթացիկ մրցաշրջանում Անչելոտիի թիմը միջազգային դադարներից հետո առաջին հանդիպումները զարմանալիորեն լավ է անցկացրել: Բավական է հիշել «Գրանադայի» նկատմամբ 4:1 հաշվով հաղթանակը: Մինչև այդ «Շախտյորի» դարպասն ուղարկած 5 անպատասխան գնդակը:

Առաջին շրջանում «Սելտայի» հետ խաղը «Ռեալը» նույնպես անցկացրեց միջազգային դադարից հետո և հաղթեց 5:2 հաշվով: Բոլոր այդ հանդիպումներում մադրիդցիները հաղթել են և շատ գոլեր խփել: Ընդ որում, «Ռեալը» գոլերով բավականին շատ է աչքի ընկնում, հատկապես՝ երկրորդ խաղակեսերում:

Այս դիմակայության համար ընտրել եմ 2 տարբերակ: «Ռեալը» գոլ կխփի 2-րդ խաղակեսում: Կամ «Ռեալը» չի պարտվի և խաղի գոլերի տոտալը 1.5-ից շատ:

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Օրդինար: Հաղթած
Լա լիգա
20:30/2 ապր
«Սելտա» – «Ռեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Լա լիգա
20:30/2 ապր
«Սելտա» – «Ռեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ