«Սելտա» — «Գենկ». Վալերի Կարպինի կանխատեսումը

23:05, 13 ապր 2017
Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ, «Матч ТВ» հեռուստաընկերության և «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Վալերի Կարպինը կանխատեսում է արել Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի «Սելտա» — «Գենկ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ երկու թիմերն էլ գոլ կխփեն, բայց կհաղթի «Սելտան»: 

Առաջին խաղում, «Սելտան», երևի ֆավորիտ է, բայց իսպանական ակումբի համար հեշտ չի լինի: Մրցաշարի այսպիսի փուլում հեշտ չի լինում, քանզի այստեղ չկան պատահական թիմեր:

«Գենկը» երկար ճանապարհ է անցել՝ մրցաշարը սկսելով դեռ ընտրական փուլերից: Սակայն հետո կարողացավ դուրս գալ ոչ ամենահեշտ խմբից, իսկ փլեյ-օֆֆում դեռևս չի պարտվել:

Այնուամենայնիվ, խաղադրույք կկատարեմ «Սելտայի» հաղթանակի վրա: Իսպանիայի առաջնությունում թիմը զրկվել է եվրագավաթների համար պայքարելու շանսերից և այդ պատճառով կարող է կենտրոնանալ Եվրոպայի լիգայի վրա: Մանավանդ, որ մինչ եզրափակիչը երկու քայլ է մնացել: Դրսում ավելի դժվար է խաղալ: «Սելտայում» դա հիանալի հասկանում են:

Կարծում եմ՝ «Սելտան» կհաղթի: Սակայն «Գենկը» գոլ կխփի: Դատելով արդյունքներից՝ թիմը գոլ խփող է՝ լավ հարձակվողական խմբով: Իսկ «Սելտան» ոչ միշտ է հուսալի պաշտպանությունում, անգամ նման խաղերում:

Օրդինար: Հաղթած
Եվրոպայի լիգա, 1/4 եզրափակիչ
23:05/13 ապր
«Սելտա» - «Գենկ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ