«Սամպդորիա» — «Ռոմա»․ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

17:00, 20 հկտ 2019
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Իտալիայի առաջնության 8-րդ տուրի «Սապմդորիա» — «Ռռոմա» հանդիպման վերաբերյալ։

Իտալիայի առաջնության դեռևս մեկնարկից առաջ արդեն պարզ էր, որ չեմպիոնի կոչման համար պայքարն ընթանալու է «Յուվենտուսի» և «Ինտերի» միջև։ Մնացյալ ավանդական ուժեղ թիմերը միմյանց միջև պետք է «գզվեին» 3-4-րդ տեղերի համար։ Այդ թիմերի շարքում, անկասկած, կա «Ռոման», իսկ «գայլերի» առաջիկա մրցակից «Սամպդորիան» պետք  աներ ամեն ինչ ուժեղ թիմերի կյանքը խարաթելու համար։

Սակայն մրցաշրջանի հենց մեկնարկից ճենովացիները սարսափելի տեսք ունեն։ Մեկնարկային 7 խաղում ընդամենը խփած 4 գնդակ։ Թիմի հարձակման ներուժը մեծամասամբ կախված է վետերան հարձակվող Ֆաբիո Կվալյարելայից։ Կբացվի նրա գոլային ախորժակը՝ «Սամպդը» դուրս կգա ճգնաժամից։ Իսկ առայժմ թիմն ընդամենը 3 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

«Ռոման» ևս լավ չի մեկնարկել՝ տանելով ընդամենը 3 հաղթանակ։ Այո, ընդամենը 1 պարտություն է գրանցվել, այն էլ նախորդ տուրում՝ «Ատալանտայից»։ Առաջիկա խաղում «Ռոմայի» խնդիրները երկնքի չափ անծայրածիր են։ Հանդիպումը միանշանակ բաց կթողնեն Լորենցո Պելեգրինին ու Ջենգիզ Ունդերը։ Մխիթարյանն արդեն մասնակում է թիմային մարզումներին, սակայն նրա՝ հանդես գալու շանս չկա, նաբացակայում է հայտացուցակից։ Թեթև վնասվածք ունեն Էդին Ջեկոն ու Դավիդե Ձապակոստան։ Էլ չենք խոսում այն մասին, որ թիմը պետք է խաղա առանց գլխավոր մարզիչ Պաոլո Ֆոնսեկայի, որը որակազրկված է։

«Ռոման» միշտ էլ եղել է Իտալիայի ամենաանկայուն ակումբենրից մեկը։ Ուստի նման ակումբների հետ կանխատեսման տեսանկյունից հույս կապելը արկածախնդրություն է։ Բայց հաշվի առնելով «Սամպի» այսօրվա ծանր վիճակը, «Ռոման» պետք է հաղթի, ընդ որում՝ խոշոր հաշվով։

Օրդինար: Պարտված
Ա սերիա
17:00/20 հկտ
«Սամպդորիա» - «Ռոմա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ