Ռումինիա – Հունաստան: Կանխատեսում և խաղադրույք

22:15, 25 մրտ 2022
Ռումինիայի հավաքականը ընկերական խաղում կհյուրընկալի Հունաստանին։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղը գոլառատ չի լինի։

Երկու հավաքականներն էլ ձախողեցին ԱԱ-2022-ի ընտրական փուլը՝ իրենց խմբերում զբաղեցնելով 3-րդ տեղը։ Ռումինիան առաջին երկու հորիզոնականները զիջեց Գերմանիային և Հյուսիսային Մակեդոնիային, իսկ Հունաստանը՝ Իսպանիային և Շվեդիային։ Բուքմեյքերները նախապատվությունը տալիս են Ռումինիայի հավաքականին, որի հաղթանակի համար սահմանվել է 2․65 գործակիցը։ Ոչ-ոքին ստացել է 3․00, իսկ Հունաստանի հաղթանակը՝ 2․90 գործակիցը։

Վերջին անգամ այս հավաքականները միմյանց դեմ խաղացել են 2015 թվականին։ Հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի։

Այս խաղում նախընտրում եմ զերծ մնալ հանդիպման ելքի վերաբերյալ խաղադրույքներից։ Ձմռանը Հունաստանի հավաքականը գլխավորեց Գուստավո Պոյետը, որին ծանոթ ենք «Բետիսում» և «Սանդերլենդում» իր կատարած աշխատանքով։

Ընտրել եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից քիչ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․51 գործակիցը։ Այս թիմերի մասնակցությամբ վերջին 5 խաղերից 4-ը գոլառատ չեն եղել։

Մրցույթ․ Նորվեգիա — Հայաստան․ Գուշակե՛ք հաշիվը և շահեք 10 000 դրամ

Օրդինար: Հաղթած
Ընկերական հանդիպում
22:15/25 մրտ
Ռումինիա – Հունաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ