«Ռեալ Մադրիդ» — «Բրյուգե». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

21:00, 01 հկտ 2019
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի «Ռեալ Մադրիդ» — «Բրյուգե» հանդիպման վերաբերյալ: Նա խաղադրույք է կատարում «Ռեալի»՝ բացասական (-1.5) հանդիկապով հաղթանակի վրա:

Մադրիդի «Ռեալը» մրցաշրջանի մեկնարկը գերարդյունավետ կամ գրավիչ չի անցկացնում: Զինեդին Զիդանի գլխավորած թիմը հաղթանակներ, այո, տանում է, սակայն բոլոր այդ հաղթանակները թիմին տրվում են մեծ դժվարությամբ: Ընդ որում՝ ինչպես ներքին առաջնությունում, այնպես էլ Չեմպիոնների լիգայում: Նախորդ մրցաշրջանը «Ռեալն» անցկացրեց ծայրահեղ վատ՝ փոխելով 3 մարզչի: Ընդ որում՝ անցած տարի այս հատվածում «սերուցքայինները» տառապում էին Լոպոտեգիի ու Սոլարիի ձեռքին ու անցկացնում էին իրենց վատագույն ժամանակահատվածներից մեկը վերջին տանսամյակում:

Զիդանի գալուց հետո թիմը լուրջ գործարքներ անցկացրեց տրանսֆերային շուկայում, սակայն ոչ բոլորն են իրենց արդարացնում: Մասնավորապես Էդեն Ազարը դեռևս չի ցուցադրում այն խաղը, որը նրանից ակնկալում են: Սակայն մադրիդյան երկրպագուները համբերում են. սպասում են բելգիացու ադապտացմանը: Իր հայրենիքը ներկայացնող թիմի դեմ խաղում Ազարը հանդես կգա մեկնարկային կազմում: Շարք են վերադարձել Իսկոն ու Մարսելոն, սակայն ամենայն հավանականությամբ, նրանք առաջին րոպեներից չեն խաղա: Զիդանը կազմից դուրս է թողել Խամեսին, Բեյլին ու Ռոդրիգոյին, Բրահիմ Դիասն ու Մարիանոն Զիզուի ծրագրերի մեջ չեն մտնում:

«Բրյուգեն» կարող է հույսը դնել Չեմպիոնների լիգայում գրանցած իր դրական վիճակագրության վրա: ՉԼ վերջին 5 հանդիպումներում բելգիական ակումբը չի պարտվել: Եթե դրան գումարենք նաև այս տարվա որակավորման փուլի հանդիպումները, անպարտելության շարքը կհասնի 9-ի: Նախորդ խաղարկության վերջին 2 խաղերում «Բրյուգեն» գոլ չի ընդունել՝ 0-0 հաշվով ավարտելով հանդիպումները մրցակիցների հետ: Այս տարվա խաղարկության խմբային փուլի  «Գալաթասարայի» հետ առաջին խաղում ևս դարպասի գրավում չի արձանագրվել: Ամեն ինչ լավ է: Սակայն ինչպես ասում են՝ ամեն լավ բան ունի և սկիզբ և վերջ:

 

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
21:00/1 հկտ
«Ռեալ Մադրիդ» — «Բրյուգե»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ