Ռոստով — Ուֆա

20:30, 25 ապր 2017

Ողջույն ֆուտբոլի սիրահարներին։ Մրցաշրջանի ավարտական փուլերը հետքրքիր են նրանով, որ թիմերի մարզիչները փորձում են վերջնական անհրաժեշտ արդյունքը ապահովել վերջին երկու տուրից առաջ։ Ռոստովի մարզիչների առջև դրված է խնդիր՝ մտնել Եվրոպա Լիգա և դա այնքան էլ անհնարին չի, ինչքան թվում է առաջին հայացքից։ 4-րդ՝ “Եվրոպական” հորիզոնականը զբաղեցնող Կրասնոդարից Ռոստովցիք ետ են մնում 5 միավորով, իսկ առջևում միայն 6 հանդիպում է։ Անցած տուրում Ռոստովցիները հաղթեցին ապագա չեմպիոն Սպարտակին, ցույց տալով, որ պատրաստ են պայքարել մինչև վերջ։ Ռոստովը Պրեմյեր լիգայի շրջանակներում տանը անց է կացրել 12 հանդիպում, որոնցից 4-ը ավարտել է ոչ ոքի, 8-ում հաղթել և, ուշադրություն, ոչ մի պարտություն սեփական հարկում, ավելին ընդամենը 2 բաց թողնված գնդակ, վերջին անգամ դեռ անցած տարի։
Ուֆան վերջին տուրում պարտվեց ԲԿՄԱ-ին և Եվրոպական մրցաշարերում մասնակցության պայքարից դուրս մնաց, բացի այդ հենց խաղից երևում է, որ ՈՒֆայի ղեկավարությունը և մարզիչները ուղղակի վերջացնում են ընթացիկ սեզոնը։
Այսպիսով կանխատեսում եմ Ռոստովի հաղթանակ առանց գոլ բաց թողնելու։

Օրդինար: Հաղթած
20:30/25 ապր
ՖԱ Ռոստով - ՖԱ Ուֆա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ