«Ռոմա» – «Զարյա». կանխատեսում

23:55, 25 նյմ 2021
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում իտալական «Ռոման» կհյուրընկալի ուկրաիանական «Զարյային»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում «Ռոման» կխփի 2-3 գոլ։

«Ռոման» Կոնֆերենցիաների լիգայի վերջին 2 խաղում, մեղմ ասած, խայտառակվեց։ 1։6 հաշվով պարտություն «Բուդե Գլիմտի» դեմ արտագնա խաղում, իսկ նորվեգական ակումբի դեմ տնային հանդիպմանը Ժոզե Մոուրինյոյիի թիմը 2 անգամ զիջում էր հաշվի մեջ և խաղավերջում մեծ դժվարությամբ, բայց կարողացավ փրկվել պարտությունից։

Այդ շրջանում թիմի գործերն Ա Սերիայում նույնպես լավ չէին ընթանում։ Նախորդ տուրում, միջազգային դադարից հետո, «Ռոման» հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթեց «Ջենոային»։ Դուբլի հեղինակ դարձավ 18-ամյա Ֆելիք Աֆենա-Գյանը։

«Ռոման» 7 միավորով 2-րդ տեղում է և 1 միավոր է զիջում «Բուդե Գլիմտին»։ Պետք է մնացած 2 խաղերում հաղթել ու հուսալ, որ նորվեգական թիմը միավորներ կկորցնի։ «Ռոմայի» համար կարևոր է առաջին տեղ զբաղեցնելը, քանի որ այդ դեպքում թիմը կվաստակի ոչ թե 1/16, այլ 1/8 եզրափակչի ուղեգիր։ Այսպիսի խիտ գրաֆիկի պայմաններում, նույնիսկ 1 խաղ քիչ անցկացնելը «Ռոմայի» համար մեծ օգուտ կլինի։

«Զարյան» Ուկրաինայի առաջնության նախորդ տուրում պարտվել է «Լվովին» 1։2 հաշվով։ Ուկրաինայում կայացած առաջին խաղում էլ «Ռոման» հաղթել էր 3։0 հաշվով։ Հաշվի առնելով, որ խնդիրը դեռ լուծված չէ, Մոուրինյոն մարտական կազմ դուրս կբերի խաղադաշտ։ Կարծում եմ, որ դաշտի տերերն այս խաղում 2-3 գոլ կխփեն։ Այդ խաղադրույքի համար Vbet-ը սահմանել է 2․05 գործակիցը։

Ուղղակի «Ռոմայի» հաղթանակ, կամ հաղթանակ և գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքների գործակիցները բավականին ցածր են։

Օրդինար: Պարտված
Կոնֆերենցիաների լիգա
23:55/25 նյմ
«Ռոմա» – «Զարյա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ