«Ռոմա» — ՍՊԱԼ․ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

21:00, 15 դկտ 2019
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Իտալիայի առաջնության 16-րդ տուրի՝ «Ռոմա» — ՍՊԱԼ հանդիպման վերաբերյալ:

«Ռոմայի» բախտը բերել է օրացույցային տեսանկյունից այս մրցաշրջանում։ Համեստ «Վոլֆսբերգերից» հետո «գայլերի» մրցակիցը լինելու է Իտալիայի այս տարվա առաջնության ամենաթույլ թիմերից մեկը՝ ՍՊԱԼ-ը, որը երևի թե ոչ մի հավակնություն այլևս այս մրցաշրջանում չունի։

Հինգշաբթի «Ռոման» չկարողացավ հաղթել «Վոլֆսբերգերին»։ Գրանցվեց ոչ-ոքի՝ 2-2, չնայած դա այնպես չէ, որ լուրջ անհանգստացնում էին այդ խաղի մասով «Ռոմայում»։ Առհասարակ «Ռոման» երբեք էլ լուրջ չի վերաբերվել Եվրոպա լիգային։ Հաղթեցին՝ լավ է, պարտվեցին՝ ոչինչ։ Այնպես որ, եթե «Ռոման» դուրս մնա հետագա պայքարից 1/16-ում կամ էլ հետո, ողբերգություն չի լինի։

Ինչ վերաբերում է «գայլերի» կատարած աշխատանքին, ապա կարելի է ասել, որ Պաուլո Ֆոնսեկան գտել է թիմի խաղը ու չնայած բազմաթիվ կորուստներին՝ «Ռոման» շատ լավ է պաշտպանվում։ Մրցաշրջանի սկզբում «Ռոման» շատ էր գնդակներ բաց թողում, բայց հիմա դա շտկվել է ։ Թիմը ընդամենը 15 գնդակ է բաց թողել, ինչը երկրորդ արդյունքն է «Յուվենտուսից» հետո։ Այդ ժամանակ, ոչ ոք չէր կարող ենթադրել, որ տուրեր անց նման արդյունք է լինելու։

Հիմա «Ռոման» հինգերորդն է, «Կալյարիին» զիջում է միայն լրացուցիչ ցուցանիշներով։ Ի սկզբանե թիմը խնդիր է դրել վերադառնալ լավագույն քառյակ, հետևաբար վերադառնալ Չեմպիոնների լիգա, ինչը հավանաբար թիմին կհաջողվի։

Ինչ վերաբերվում է ՍՊԱԼ-ին․ համեստագույն ակումբը երեք տարի անընդմեջ մնաց Ա սերիայում, բայց այս տարի նրանց կարծես թե ոչինչ չի փրկի։ 15 խաղում 9 խփած գոլ ու 22 բաց թողած։ Վատագույն արդյունքը Իտալիայում։ Միակ հույսն այն է, որ ՍՊԱԼ-ը նախորդ մրցաշրջանում «Ռոմային» հաղթել է երկու անգամ։ 2-0 «Օլիմպիկոում» և տանը՝ 2-1։ Սակայն այս անգամ մենք նման պատկեր, կարծում եմ, չենք տեսնի։

Առաջարկում եմ խաղադրույք՝ «Ռոմայի» չոր հաղթանակը։ Սահմանված է

Օրդինար: Չխաղարկված
Ա սերիա 2019/2020․ 16-րդ տուր
21:00/15 դկտ
«Ռոմա» - ՍՊԱԼ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ